27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովը մի գործընթաց պիտի վավերացնի, որից խաբար չէ. պատգամավոր

՛՛Ազգային ժողովը մի գործընթաց պիտի վավերացնի, որից խաբար չէ՛՛,-այսօր ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը՝ խոսելով գազի գնի և կուտակված պարտքի մասին: Նա նշեց, որ հարկ էր ԱԺ-ին էլ զգուշացնել, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը փոխել է գազի սակագինը: ՛՛Միգուցե Ազգային ժողովը կարողանար այլ տարբերակ գտնել, բացի այդ ալտերնատիվ գազի գիծ ունենք՝ Իրանի գազի, որը կարելի էր մեջբերել՛՛:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն արձագանքեց, որ 2010 թվականից սկսած անձամբ ինքը բանակցել է իրանական կողմի հետ: ՛՛2011 թվականի մայիսից հինգ անգամ ամենաբարձր մակարդակով հանդիպումներ եմ ունեցել այս խնդրի համար՝ մտածելով, որ հնարավոր կլինի կլինի, սակյան հնարավոր չեղավ՛՛,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է 300 միլիոն դոլար պարտքի փաստը գաղտնի պահելուն,  Մովսիսյանը շեշտեց, որ միշտ էլ իրենք ասել են, որ գազի գնի վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում: ՛՛Ո՞ւմ է հետաքրքրել, որ չենք ասել, ո՞վ է երբևիցե հարցրել, որ չենք ասել՛՛:

Ստեփան Մարգարյանը նաև հետաքրքրվեց, թե երբ կարող են հաշվիչների օգնությամբ հասկանալ, թե ինչպիսի գազ է հասնում ՀՀ-ի սպառողին: ՛՛Գազը որակյա՞լ է, անորա՞կ է, մի օր լավն է, մի օր վատը՛՛:

Որակի համար արդեն կա առանձին չափիչ սարք, որ թույլ է տալիս գազի կալորիականությունը չափել, շուտով նման սարքեր կլինեն նաև ավելի քիչ գազ սպառողների համար, տեղեկացրեց նախարարը:  

Արմեն Մովսիսյանը հերքեց տարածված տեսակետը, թե ստացվող գազը ուղղակի անմշակ հումք է՝ վստահեցնելով, որ անմշակ հումք վառելը թունավորում կառաջացներ: ՛՛Տեխնիկական վթարների պատճառով ինչ-որ բան կարող է  լինել, բայց նման տեսակի գազ, ուղղակի անհանր է, որ մշտապես լինի՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ