23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ-վրացական խորհրդարանական համագործակցության հուշագիր

Դեկտեմբերի 14-15-ին Լոռու մարզի Թուֆենկյան կենտրոնում տեղի ունեցած ՛՛Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները՚՛՛թեմայով խորհրդաժողովում ընդունվել է համատեղ հայտարարություն, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Վրաստանի Հանրապետության խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը եւ Թեդո Ջափարիձեն:

Համատեղ հայտարարություն

2013 թվականի դեկտեմբերի 14-15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունները (այսուհետ՝ Կողմեր) հանդիպեցին Հայաստանի Ալավերդի քաղաքում՝ քննարկելու հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները և հանդես եկան սույն համատեղ հայտարարությամբ:

Ընդգծելով իրենց նվիրվածությունը երկու ազգերի միջև բարեկամական հարաբերությունների դարավոր ավանդույթին,ճանաչելով Վրաստանի խորհրդարանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը,հաշվի առնելով խորհրդարանների դերը միջազգային համագործակցության խորացման, փոխադարձ վստահության ձևավորման, ինչպե նաև ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներում,գնահատելով օրենսդիր մարմինների նշանակալից ներդրումը տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու գործում`

Կողմերը 1. հայտարարում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված կառուցողական միջխորհրդարանական համագործակցությունն ամուր հիմքեր է ստեղծում երկկողմանի միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման և ամրապնդման համար.

2. համաձայնում են հատուկ պարտավորություն ստանձնել՝ իրենց ընտրողների շրջանում բարձրացնելու Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման կարիքի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը՝ այսպիսով նպաստելով վստահության, փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա հիմնված միջպետական կապերի ամրապնդմանը.

3. շեշտում են միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու բարեկամ երկրների օրենդրությունների ներդաշնակեցման գործում.

4. ճանաչում են ապագայում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, տնտեսական նախաձեռնությունների և փոխադարձ շահերի վրա հիմնված ծրագրերի անհրաժեշտությունը, և նման ծրագրերի իրականացման ընթացքում խորհրդարանական աջակցության և վերահսկողության կարևորությունը.

5. ողջունում են ավելի ամուր և խորացված միջխորհդարանական հարաբերություններ հաստատելու ներկա միտումը և ընդգծում նման համագործակցային ջանքերի կարևորությունը.

6. համաձայնում են համագործակցության սույն ձևաչափը դարձնել ավանդական և հաջորդ հանդիպումն իրականացնել 2014 թվականին Վրաստանում:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի միջեւ համագործակցության մասին հուշագիր ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և Վրաստանի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը (այսուհետ` Կողմեր)`

– կարևոր նշանակություն տալով Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերություններին` փոխըմբռնմանն ու սերտ համագործակցությանը

– համոզված լինելով, որ երկու հանձնաժողովների միջև համագործակցությունը կնպաստի Հայաստանի  Հանրապետության և Վրաստանի Հանրապետության խորհրդարանների միջև բազմակողմանի կապերի խորացմանն ու ամրապնդմանը- ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով

– ընդունելով երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համագործակցության անհրաժեշտությունը- հավաստելով իրենց ձգտումը համակողմանի համագործակցության հետագա խորացմանը` ուղղված միջխորհրդարանական կապերի զարգացմանը, օրենսդրական գործունեության շրջանակներում փորձի փոխանակմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համատեղ քննարկումների և խորհրդատվությունների իրականացմանը, երկու երկրների խորհրդարաններում քննարկվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը,համաձայնեցին հետևյալի մասին.

Համագործակցության հուշագրի սկզբունքները

Կողմերն առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով`

համագործակցության ոլորտի աջակցմանն ու զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում յուրաքանչյուր Կողմի լիարժեք անկախություն-

երկկողմ համագործակցություն իրականացնել իրավահավասարության, գործընկերության և փոխշահավետության հիման վրա`գ համատեղ լսումների միջոցովգ փոխայցելությունների միջոցովգ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ համագործակցությամբգ ժողովրդավարության ամրապնդման և երկուստեք հետաքրքրություն ունեցող խնդիրների շուրջ համատեղ նախաձեռնությունների միջոցով:

Համագործակցության հուշագրի նպատակները

1. Կողմերի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատում

2. համագործակցության մեթոդների, մեխանիզմների մշակում

3. գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության և փորձի կանոնավոր փոխանակում և ուսումնասիրում:

Կողմերի իրավասու մարմիններըՍույն Հուշագրի իրականացման համար Կողմերի իրավասու պատասխանատու մարմիններն են.հայկական կողմից`

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով:

վրացական կողմից` ՎՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով:

Համագործակցության հուշագրի ուժի մեջ մտնելը

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում իր ստորագրման օրվանից և յուրաքանչյուր Կողմի համար կարող է վերանայվել տվյալ երկրի խորհրդարանի նոր գումարման կողմից ձևավորված հանձնաժողովում: Այն կարող է վերանայվել նաև կողմերից մեկի խորհրդարանում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  կառուցվածքային ձևափոխման կամ գործառությունների և լիազորությունների փոփոխման պարագայում:

Սույն Հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին հավելվածներով: Այդ հավելավծներն ուժի մեջ կմտնեն ստորագրման պահից և կհանդիսանան սույն Հուշագրի անբաժանելի մասը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ