04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 17, 2013

Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքը եւ հեռանկարները: Այս համատեքստում արծարծվել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին եւ տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:                 

Որ թողենք, իշխող կուսակցությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հալաչօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Երեւան կատարած այցն ու հայտարարությունները քննադատության է արժանացել տխրահռչակ թուրք պատմաբան, իսկ ներկայում երկրի խորհրդարանի պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի կողմից, գրում է “Թուրքագիտական պորտալը”։ “Ազգայնական շարժում” կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Հալաչօղլուն հայտարարել է, թե ներկայիս իշխանությունները ծրագրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ “Եթե թողենք “Արդարություն և զարգացում” կուսակցությանը /Թուրքիայի իշխող քաղաքական […]

Ադամանդագործությունը կզարգանա

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գազի գնի և հարակից համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հետաքրքրվեց, թե Հայաստանում գործող գազալցակայաններն ինչ շահույթով են աշխատում, ի՞նչ գնով են ձեռք բերում գազը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ մինչ այժմ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքներ չէր ներկրում, քանի որ  թանկ էին: ՛՛Ժամանակին […]

Նորոգվել են ճանապարհները

ՀՀ տրանսպորտի  եւ կապի  նախարարության  կողմից  2013թ.  հիմնանորոգվել   եւ շահագործման  են հանձնվել  Սիսիանի տարածաշրջանով  անցնող  միջպետական  նշանակության  Երեւան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական  նշանակության  ավտոճանապարհի 3.55 կմ ընդհանուր երկարությամբ առանձին ճանապարհահատվածները:  Շինարարական աշխատանքներն իրականացրել է “Սիսիանի ԲՈՒԱՏ” ՍՊ ընկերությունը:  Կատարվել են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Խոհանոցներից դուրս գալ պայքարի

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդիլա Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլիս ասուլիսում ժողովրդին հորդորեց խոհանոցներում բողոքելու փոխարեն դուրս գալ եւ պայքարել:    “Ակտիվ ժողովրդական ընդվզման դեպքում՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորնեը միշտ պատրաստ են կանգնել ժողովրդի կողքին եւ երբ ժողովուրդը  կընդվզի ու դուրս կգա փողոց մենք նրանց կողքին կկանգնենք”,-ասաց նա: Պատգամավորի խոսքով, իրենք խորհրդարանում փոքրամասնություն են […]

Առողջապահության նախարարությունը մտահոգ է

Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժիշկ Արմեն Մկրտչյանի վիճակի եւ նրա բուժման հետ կապված լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների  առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը պարզաբանում է. “Իմ եւ “Շտապօգնություն” ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի` նրան այցելելուց հետո առողջապահության նախարարությունը կազմակերպել է գլխավոր մասնագետների կոնսիլիումներ, խորհրդատվություններ ու քննարկումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ։ Ավելին` նրա առողջական […]

Կավարտվի ֆուտբոլային կարիերան

Կատալոնական ՛՛Բարսելոնայի՛՛ ավագ, լեգենդար պաշտպան Կառլես Պույոլը մտածում է կարիերան ավարտելու մասին: Նման որոշման պատճառ է հանդիսանում վնասվածքները, որոնք ֆուտբոլիստին խանգարում են անընդհատ խաղալ: 35-ամյա ֆուտբոլիստը այդ մասին արդեն ասել է ակումբում իր ընկերներին: Բացի այդ Կառլես Պույոլը հնարավոր է տեղափոխվի ամերիկյան կամ էլ քաթարյան ակումներից մեկը:

Խափանման այլ միջոցներ կկիրառվեն

 Տնային կալանք, վարչական հսկողություն եւ այլն. սրանք խափանման միջոցների նոր ձեւեր են, որոնք ընդգրկված են Հայաստանի քրեական դատավարության նոր օրենսգրքում:  Խափանման միջոցի նոր ձեւերը կիրառելով՝ կբեռնաթվեն քրեակատարողական հիմնարկները: Այս մասին նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: “Վերջին պարագայում, եթե մյուս խափանման միջոցներն այլեւս կիրառելի չեն, նոր կկիրառվի կալանք”, -ասաց նա:  Օրենսգրքի նախագիծն […]

Հարձակվել են նահանգապետի վրա ու վիրավորել նրան

Ֆրանսիայում հարձակվել են Կրասնոյարսկի նահանգի նահանգապետ Լեւ Կուզնեցովի տան վրա: Նահանգապետին վիրավորել են ու թալանել ֆրանսիայում գտնվող նրա տունը: Կուզնեցովն այժմ վերադարձել է Կրասնոյարսկ եւ իրեն լավ է զգում: Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան օրերին, երբ նահանգապետը կնոջ հետ հանգստանալիս է եղել իրենց առանձնատանը: Գողերը նահանգապետի տնից ոսկեղեն ու 200 հազար եւրո են տարել: Դեպքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի