05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ադամանդագործությունը կզարգանա

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գազի գնի և հարակից համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հետաքրքրվեց, թե Հայաստանում գործող գազալցակայաններն ինչ շահույթով են աշխատում, ի՞նչ գնով են ձեռք բերում գազը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ մինչ այժմ Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքներ չէր ներկրում, քանի որ  թանկ էին: ՛՛Ժամանակին ադամանդագործությունը լավ զարգացած էր, տարիների ընթացքում մաքսատուրքի պատճառով վերացավ:

Հիմա մաքսատուրքը դուրս է գալիս, և այս ոլորտը կսկսի զարգանալ՛՛,-ասաց նախարարը՝ հավելելով, որ  այս բանակցությունները ռուսական կողմի հետ սկսել են հենց ադամանդագործների խնդրանքով: ՛՛Իհարկե, մեր նախարարությունը չի զբաղվում դրանով, սակայն տեղյակ ենք, որ շուրջ հինգ հազար աշխատատեղի ստեղծման հնարավորություն է դա տալիս՛՛:

Մովսիսյանը նշեց նաև, որ գազալցակայաններն ավելի մեծ չափի գազ սպառող են, գազը գնում են 279 դոլարով, սակայն քանի որ իրենց կարգավորման դաշտում չեն, մնացած հաշվարկներին ուղղակի տեղյակ չէ:

Ֆարմանյանն արձագանքեց, թե իսկապես գազը սպառողներին հասցնելու հարցում անհրաժեշտություն կա ուսումնասիրելու՝ ավելացվող ծախսերը որքանով են արդարացված, արդյոք հնարավոր է ծախսերը նվազեցնել: ՛՛Նույն կերպ մեքենաների լիցքավորման համար գազալցակայաններում գնի գոյացումն արժե ուսումնասիրել, տեսակետ կա, որ այստեղ գերշահույթների հետ գործ ունենք: Քանի որ երեք տարի բանակցություններն ընթացել են, հետաքրքիր է՝ գազի գնագոյացման բանաձևի հաշվարկման հետ կապված ռուսական փաստարկներն ինչպիսի՞ն են եղել, եղե՞լ է տեսակետ, որ ՄՄ անդամակցման քաղաքական որոշման պարագայում կարող է գազի գնի փոփոխություն լինի՛՛,- հարցրեց ՀՀԿ պատգամավորը:

Նախարարը համաձայնեց, որ գազալցման կայաններում ձևավորվող գների ուսումնասիրման անհրաժեշտություն կա: Նա նաև տեղեկացրեց՝ երբ խոսում էին այդ 30 տոկոսի մասին, այն ժամանակ ընդամենը սուբսիդավորման մասին էր խոսքը, այն ժամանակ Մաքսային միության մասին խոսք չկար, դրանից հետո առաջացավ ՄՄ խնդիրը, հետևաբար՝ բանակցություններում այն դեր չի խաղացել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ