28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը տեղափոխվում է Ստամբուլ. Հայաստանն այլեւս չի աշխատի նրանց հետ

Հունվարից ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից կտեղափոխվի Ստամբուլ։ Հայաստանն այս կառույցի հետ այլեւս չի աշխատի: Հայկական 22 հասարակական կազմակերպություններ ՄԱԿ-ին  նամակ-բողոքներ են ուղղել, որպեսզի ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու որոշումը չեղյալ հայտարարվի, սակայն բողոքներն անտեսվել են:

Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց “Հանուն կայուն մարդկային զարգացման” ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։ Նա ասաց նաեւ, որ իրենց նամակներին այնքանով են ուշադրություն դարձրել, որ որոշվել է, որ Հայաստանը այդ ռեգիոնալ կառույցի հետ չի աշխատելու:

“Ռեգիոնալ կառույցը մեծ նշանակություն ունի, որովհետև քննարկումներ են լինում: Մենք ինչպես ենք աշխատելու: Մինչ այդ եվրոպական կառույցում ենք եղել, բայց նաև ասիականի հետ ենք աշխատել։ Մեր ակտիվությունը միջազգային կառույցներում պետք է մեծացնել»,-ասաց նա։

Կարինե Դանիելյանի խոսքով` այն, որ հայկական կողմը դուրս է մնում բոլոր ծրագրերից, իհարկե ՀՀ ԱԳՆ-ի խնդիրն է։

“Ակնհայտորեն աշխատում են այնպես, որ Հայստանին հանեն այս համակարգից։ Մենք ունեք ընտիր մասնագետներ, որոնք ՄԱԿ-ում աշխատում են, լավ փորձագետներ, պետք է լոբբինգն ուժեղացնենք Սփյուռքի ներկայացուցիչների հետ, որպեսզի մեր անդամները նույնպես այդ կառույցում աշխատեն”,- ասաց նա։

Ասուլիսին ներկա Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով էլ` այս հարցում միայն ՄԱԿ-ին չպետք է մեղադրել:

“Այսօր ՄԱԿ-ն էլ իր սկզբունքները փոխել է, եւ ամեն հարցում փողն է դեր խաղում։ Ասում են` Թուրքիան փող է տալիս, կառույցներ է ստեղծում, լավ, ուրեմն էդ կառույցներն էլ ում են պետք, կոտորենք բոլորին, վերջացնենք”,- ասաց նա` նշելով, որ այս հարցերում պաշոտնական մարմինները բավարար չեն աշխատում:

“Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է, այսքան տարիներ լինելով ՄԱԿ-ում՝ վաղուց պետք է քննարկվեր Հայոց Ցեղասպանության խնդիրը”,- նշեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ