19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2013

Ընդդիմություն կդառնա՞

Նիկոլ Փաշինյանն իր համախոհների հետ հայտարարեց ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին, որով վերջնականապես ապահարզան տվեց Հայ ազգային կոնգրեսին, ինչը քաղաքական գործընթացներում նույնիսկ կառուցվածքային փոփոխություններ կարող է մտցնել՝ կախված նրանից, թե հանրային մոբիլիզացիոն ինչ մակարդակ կարող է ապահովել նոր ստեղծվող միավորը: Ընդդիմության այս իրական քաղաքական այլընտրանքի բացակայության ֆոնին, դրա սոցիալական կարգավիճակը կարող է ավելի […]

Տիկին Գավելեին ընդունեց Հայաստանի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է դեսպան Գավելեին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս նա կանի ամեն հնարավորը իր մասնագիտական կարողություններն ու փորձը ի նպաստ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ […]

Արզամասում ցույցերը շարունակվում են. պատճառը հայկական սրճարանում տեղի ունեցած սպանությունն է /վիդեո/

Ռուսաստանի Արզամաս քաղաքում ցույցեր են սկսվել ընդդեմ ներգաղթյալների: Բնակիչները դուրս են եկել ցույցի, քանի որ օրեր առաջ հայերին պատկանող “Օջախ” սրճարանի մոտ սկսված զանգվածային ծեծկռտուքի ժամանակ սպանվել է 26-ամյա Ալեքսանդր Սլակաեւը: Այստեղ իրավիճակն օր օրի սրվում է:

Չարությո՞ւն եմ արել. նախարարը ներողություն խնդրեց

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պատգամավորների՝ իրեն ուղղված հորդորներից ու քննադատություններից հետո փորձեց կրկին ներկայացնել իր բերած նախագծի դրական ու բացասական կողմերը: Նա նշեց, որ եթե մենք համեմատում ենք Հայաստանի փորձը տարբեր երկրների հետ, ապա տեսնում ենք, որ այսլ երկրներ ավելի քիչ ստորգետնյա ջրեր օգտագործելով հանդերձ ձկնաբուծության ոլորտում ավելի մեծ շահույթ են ստանում: ՛՛Մեր խնդիրն այն […]

Նոյեմբերին 68 քաղաքացի է դիմել Երեւանի քաղաքապետարան

 Սահմանված ժամանակացույցով Երեւանի քաղաքապետարանի  եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, ինչը բնակիչների համար լավ հնարավորություն է բարձրաձայնելու իրենց հուզող հարցերն ու ներկայացնելու առաջարկները:  Նոյեմբեր ամսվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 68 քաղաքացի: Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ կամ համապատասխան լուծումներ:    Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի […]

Անի Զախարյանը Աշոտյանին կառաջարկի /վիդեո/

“Հայաստանի նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը առաջարկ ունի կրթության և գիտության նախարարությանը, որը օրերս պատրաստվում է ներկայացնել նախարար` Արմեն Աշոտյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անի Զախարյանը  ներկայացրեց որոշ կետեր` իր կրթության և գիտության բարեփոխումների ծրագրից: Զախարյանը մասնավորապես անդրադարձավ միջնակարգ ուսումնական հաստատությունների բարեփոխումներին: Կարևորեց նաև խորհրդային ժամանակաշրջանի պրոֆտեխնիկական ուսումնարանների դերն ու նշանակությունը.”Առաջարկում եմ […]

Էշթոնը կողմերին երկխոսության կոչ է անում

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է որ ինքը ցավով է հետեւում Ուկրաինայի ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառմանը եւ կողմերին երկխոսության կոչ է անում: “Ես դեռ Կիեւում եմ: Ես երեկոյան ձեզ հետ էի՝ Մայդանում եւ ինձ ցնցել է ուկրաինացիների վճռականությունը, […]

Մենք ի՞նչ կշահենք

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես եկավ:  Նա նշեց, որ հիմա քննարկում են այն մաիսն, որ ձկնարդյունաբերությունում գնաճ կլինի: Սակայն նա նկատեց, որ հիմա պետք է քննարկել, թե ինչ ազդեցություն կունենա նախագիծը: ՛՛Եթե մենք ասում ենք, որ ռեսուրսավճարը, այն արտոնությունը, որ ժամանակին […]

Շարմազանովը հանդիպեց ՛՛Սինջար եզդիների ազգային միավորման՛՛ հետ

Դեկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի ՛՛Սինջար եզդիների ազգային միավորում՛՛ ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին Ազգային ժողովում՝ պարոն Շարմազանովը նշեց, որ հայերին և եզդիներին կապում է դարավոր բարեկամությունը, և ինքը կարևորում է ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի դերը մեր պետության կայացման գործում: Նա փաստեց, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետության լիարժեք քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի