12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Անի Զախարյանը Աշոտյանին կառաջարկի /վիդեո/

“Հայաստանի նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը առաջարկ ունի կրթության և գիտության նախարարությանը, որը օրերս պատրաստվում է ներկայացնել նախարար` Արմեն Աշոտյանին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անի Զախարյանը  ներկայացրեց որոշ կետեր` իր կրթության և գիտության բարեփոխումների ծրագրից:

Զախարյանը մասնավորապես անդրադարձավ միջնակարգ ուսումնական հաստատությունների բարեփոխումներին: Կարևորեց նաև խորհրդային ժամանակաշրջանի պրոֆտեխնիկական ուսումնարանների դերն ու նշանակությունը.”Առաջարկում եմ վերականգնել նախկին պրոֆտեխուսումնարանների ինստիտուտը, որտեղ այն երեխաները, որոնք հնարավորություն չունեն բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմել` ի վերջո հաճախ ասում են կրթությունը բոլորին: Ես ինքս էլ համամիտ եմ, որ կրթություն պիտի ստանան բոլորը, բայց ի վերջո բոլորը չունեն այնպիսի ունակություններ, որ կարողանան լուրջ իրավաբան, բժիշկ կամ տնտեսագետ դառնալ: Ուստի պետք է ունենալ այլընտրանքային ուսումնական կառույցներ”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ