21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք ի՞նչ կշահենք

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես եկավ: 

Նա նշեց, որ հիմա քննարկում են այն մաիսն, որ ձկնարդյունաբերությունում գնաճ կլինի: Սակայն նա նկատեց, որ հիմա պետք է քննարկել, թե ինչ ազդեցություն կունենա նախագիծը: ՛՛Եթե մենք ասում ենք, որ ռեսուրսավճարը, այն արտոնությունը, որ ժամանակին կառավարությունը տվել է, հանում ենք, ապա ի՞նչ ազդեցությու կունենա այն: Բայց դա ի՞նչ կապ ունի պաշարների հետ: Եթե գործարարը չվճարի բարձրացված գները, կշարունակի օգտագործել ստորգետնյա ջրային ռեսուրսները ու մենք ի՞նչ կշահենք: Մեր խնդիրն է ստորգետնյա ջրային ռեսուրները պահպանել՛՛,-բացատրեց Աբրահամյանը:

Վերջինս նշեց, որ նախագիծը երեկ քննարկել են նախարարի հետ և ինքը հիմա առաջարկում է նախագիծն ընդունել: ՛՛Խնդիրը ընդունվել է այլ հարթությունում, որ մենք օգտագործում ենք 1.6 մլդ ջրային ստորգետնյա պաշարներ, բայց օգտագործում ենք 600-700 ավելի: Չեմ էլ ուզում, որ պետք է անդրադառնալ, թե ինչու ենք այդքան թույլտվություններ տվել պաշարների օգտագործմանը: Մենք ժամանակին գիտեինք՝ որքան է մեր հնարավորությունը: Հիմա այդ 1.6 մլդ-ի մեջ ինչքա՞ն է ապօրինի օգտագործվում: Դա պետք է գույքագրեք, հասկանանք, որքանը կարողանանք փակել, թույլ չտալ, որ հետագայում հասկանանք՝ ի՞նչ հարց ենք լուծում՛՛,-շեշտեց նա:

ԱԺ նախագահը հորդորեց նախարարին հաջորդ տարի ներկայացնել համալիր ծրագիր, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է լուծվելու այս խնդիրը: ՛՛Ես հորդորեւմ եմ կողմ քվեարկենք նախագծին, բայց առաջարկենք, որ համալիր ծրագիր կներկայացի ԱԺ-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ