08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Նոյեմբերին 68 քաղաքացի է դիմել Երեւանի քաղաքապետարան

 Սահմանված ժամանակացույցով Երեւանի քաղաքապետարանի  եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, ինչը բնակիչների համար լավ հնարավորություն է բարձրաձայնելու իրենց հուզող հարցերն ու ներկայացնելու առաջարկները:

 Նոյեմբեր ամսվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 68 քաղաքացի: Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ կամ համապատասխան լուծումներ:

   Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 398 քաղաքացի: Ներկայացված 286 հարցերը ստացել են լուծումներ, բարձրացված 48 հարց վարչական շրջանի եւ կամ քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս լինելու պատճառով մերժվել է:

 Եվս 64 հարց գտնվում է ընթացքի մեջ: Երեւանի քաղաքապետարանը շարունակում է հետեւողական աշխատանք տանել՝ հսկողություն սահմանելով ստացված եւ ընթացքում գտնվող հարցերի կարգավորման ուղղությամբ:

Այսպես, հոկտեմբերին կազմակերպված ընդունելությունների արդյունքում ընթացքի մեջ գտնվող 88 հարցից 44-ն արդեն իսկ դրական լուծում է ստացել, 19-ի մասով բացասական պատասխան է տրվել՝ կապված վարչական շրջանի եւ քաղաքապետարանի լիազորություններին հարցի բովանդակության անհամապատասխանության հետ, 25 հարց քննարկվում է:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ