04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 11, 2013

Զուրաբյանի “ծիտիկ”-ն ու եվրապացոց թագավորի նամակը. Հայոց աշխարհ

Եթե Հայ ազգային կոնգրեսն ու այդ կուսակցության առաջնորդներից Լեւոն Զուրաբյանը որոշել էին նախաամանորյա իրենց անելիքների ցանկում “ծիտիկ” (ptichka) դնել “Երթ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ” տողի դիմաց, ապա երեկվա համեստ միջոցառումից հետո կարող են դա անել: Պարզ ասած՝ պարտականություն էր, կատարեցին:     Ըստ “Հայոց աշխարհի”, ՀԱԿ-ի երեկվա երթի դրական կողմն այն էր, որ, նախ, ավանդույթը […]

Գեներալը սպառնացել է Հանրապետականներին. Հայկական ժամանակ

Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ըստ “Հայկական ժամանակ”-ի,  երեկ ԱԺ նիստի ժամանակ խիստ տոնով (նրա խոսափողն անջատված է եղել) ՀՀԿ-ականներին սպառնացել է, թե՝ “հեսա ձեր բյուջեին “դեմ” եմ քվեարկելու”։  Թերթի թղթակիցը երբ  խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրել է, թե ինչու էր զայրացել գեներալը, նա պատասխանել է, թե միայն գեներալը չէր վրդովված, շատ […]

Ո՞վ է “ծակվել” Կարեն Անդրեասյանին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի  լավատեղյակ աղբյուր­ների,  դատական հա­մակարգի վերաբերյալ ՀՀ մարդու իրա­վունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից նախօրեին ներկայաց­ված սկանդալային զեկույցն ընդամե­նը պատվեր է: Ամիսներ առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ դատավորներից մեկը մեկնել է ԱՄՆ եւ իր ծառայություններն առաջարկել ամերիկյան հատուկ ծառա­յություններին խոստանալով ներկայացնել փաստեր ժամանակին իր քննած մի գործի եւ դրա շրջանակներում իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին: Այնուհետեւ […]

Աննպաստավոր որոշում չաշխատող մայրերի համար. Չորրորդ իշխանություն

ՀՀ կառավարությանը, անցած հինգշաբթի տեղի ունեցած նիս­տում քննության առնելով ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների “Պետական նպաստների մասին” օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, հեր­թական անգամ մերժեց չաշխատող մայրերի մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար նպաստ տրամադրելու նախագիծը: Թեմային անդրադարձել է “Չորրորդ իշխանություն”-ը: Այն դեպքում, երբ ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում չաշ­խատող (մինչեւ 2 տարեկան երեխա […]

Բուդաղյանների փաստաբանը շարունակում է պայքարել. Ժամանակ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած հունիսմեկյան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին։ Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն “Ժամանակ”-ի հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակում են պայքարել: “Մենք դատարանում ենք, պայքարում ենք: Նախաքննական մարմինը հերթական նիստում նորից նյութերը չներկայացրեց, ընդամենը 270 լրացուցիչ նյութ բերեց, դրան […]

Պակասել է ռեստորան այցելողների թիվը. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ի ներկայացուցիչը այցելել է Երեւանի կենտրոնում գտնվող մի քանի ռեստորաններ, սրճարաններ, պիցցերիաներ՝ պարզելու համար, թե հաճախորդների թվի ինչպիսի միտումներ կան վերջին տարիներին։ Պատկերը բավականին անսպասելի էր։ Պարզվել է, որ նշված օբյեկտների բացարձակ մեծամասնությունում արձանագրվում է հաճախորդների թվի նկատելի անկում։ Ռեստորանների, սրճարանների ու պիցցերիաների աշխատակիցները հաճախորդների թվի նվազումը բացատրում են երկու հիմնական պատճառով՝ երկրի սոցիալ […]

Տիկին Թամարն ու Ծառուկյանի առյուծները. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Երեւանի ավագանու ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Թամարա Պողոսյանը երեկ ավագանու նիստի ժամանակ մի լավ զվարճացրեց ներկաներին: Նա շատ մտահոգ դեմքով ելավ տեղից ու առաջարկեց, որ տուրքեր գանձեն ոչ միայն ընտանի կենդանիների, այլ նաեւ այն վայրի կենդանիների համար, որոնք մարդիկ պահում են տներում: ԲՀԿ-ական տիկնոջ առաջարկին զուգահեռ շատերի աչքի առջեւ պատկերվեց Գագիկ Ծառուկյանի գազանանոցը՝ առյուծների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի