Աննպաստավոր որոշում չաշխատող մայրերի համար. Չորրորդ իշխանություն
ՀՀ կառավարությանը, անցած հինգշաբթի տեղի ունեցած նիստում քննության առնելով ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների “Պետական նպաստների մասին” օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, հերթական անգամ մերժեց չաշխատող մայրերի մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար նպաստ տրամադրելու նախագիծը: Թեմային անդրադարձել է “Չորրորդ իշխանություն”-ը:
Այն դեպքում, երբ ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում չաշխատող (մինչեւ 2 տարեկան երեխա խնամող) մայրերի թիվը կազմում է շուրջ 80 հազար:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վիճակագրական տվայլների,2010թ-ին Հայաստանում ծնվել է 44.825, 2011-ին՝ 43.340, 2012-ին 42.480 երեխա: Իսկ 2013թ. առաջին ինն ամիսների րնթացքում ծնված երեխաների թիվր կազմել էԷ 30.477 (կանխատեսվում է, որ 2013 թվականի րնթացքում ծնված երեխաների թիվր կկազմի 40.636:
Այսինքն 2014 թվականի րնթացքում մինչեւ երկու տարեկան երեխաների թիվր կկազմի 83.116: Ինչպես նշել է վարչապետր ԱԺ նախագահին ուղղված նամակում, “նախագծի րնդանման դեպքում, 2014 թվականին մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք կունենար նախատեսվածից 71.916-ով ավելի երեխա”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: