Ո՞վ է “ծակվել” Կարեն Անդրեասյանին. Ժողովուրդ
Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների, դատական համակարգի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից նախօրեին ներկայացված սկանդալային զեկույցն ընդամենը պատվեր է:
Ամիսներ առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ դատավորներից մեկը մեկնել է ԱՄՆ եւ իր ծառայություններն առաջարկել ամերիկյան հատուկ ծառայություններին խոստանալով ներկայացնել փաստեր ժամանակին իր քննած մի գործի եւ դրա շրջանակներում իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին: Այնուհետեւ նշվեց, որ նա Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանն Է:
Վերջինս 2010թ աշխատանքից ազատվել Էր, սակայն հետագայում հայտարարել, որ դա տեղի է ունեցել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Սկրտումյանի կամքով, քանի որ 2010թ. քննած մի գործի շրջանակներում ինքը չի ենթարկվել վերադասի հրահանգներին:
Թերթի տեղեկություններով Ս. Ղազարյանն ԱՍՆ-ի հատուկ ծառայություններին նաեւ ներկայացրել է, թե ՀՀ դատական համակարգն ինչ վիճակում Է գտնվում, եւ յուրաքանչյուր դատավոր որքան գումար է “վերցնում” դատավճիռ կայացնելու համար:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: