Բուդաղյանների փաստաբանը շարունակում է պայքարել. Ժամանակ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած հունիսմեկյան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին։
Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն “Ժամանակ”-ի հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակում են պայքարել:
“Մենք դատարանում ենք, պայքարում ենք: Նախաքննական մարմինը հերթական նիստում նորից նյութերը չներկայացրեց, ընդամենը 270 լրացուցիչ նյութ բերեց, դրան գումարած նաեւ մինչ այդ բերվածը, եւ էլի նույն պատմությունը սկսվեց: Մենք իրենցից պահանջում ենք բերել այդ նյութերը, իրենք անընդհատ հղում են կատարում նախաքննական գաղտնիքի վրա, այս պայքարը շարունակվելու է մյուս դատական նիստին”,- ասաց Ալումյանը։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: