09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պակասել է ռեստորան այցելողների թիվը. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ի ներկայացուցիչը այցելել է Երեւանի կենտրոնում գտնվող մի քանի ռեստորաններ, սրճարաններ, պիցցերիաներ՝ պարզելու համար, թե հաճախորդների թվի ինչպիսի միտումներ կան վերջին տարիներին։

Պատկերը բավականին անսպասելի էր։ Պարզվել է, որ նշված օբյեկտների բացարձակ մեծամասնությունում արձանագրվում է հաճախորդների թվի նկատելի անկում։ Ռեստորանների, սրճարանների ու պիցցերիաների աշխատակիցները հաճախորդների թվի նվազումը բացատրում են երկու հիմնական պատճառով՝ երկրի սոցիալ տնտեսական վիճակով եւ արտագաղթով։

 Ամենաուշագրավն այն է, որ թերթի ներկայացուցիչը իր հարցումները անց է կացրել արդեն կայացած, որոշակի դրական համբավ ունեցող եւ սպասարկման բավական բարձր որակ ապահովող օբյեկտներում։ Այստեղ նախընտրում են ժամանակ անցկացնել հիմնականում միջին եւ միջինից բարձր եկամուտներ ունեցող մեր քաղաքացիները, որոնք ֆինանսական լուրջ խնդիրներ կամ երկրից հեռանալու դրդապատճառներ առանձնապես պետք է որ չունենային:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ