05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2013

Օսիպյանը խլեց ՛՛Ոչ Պուտինին՛՛ պաստառը /վիդեո/

Այս պահին Ազատության հրապարակում ոստիկանությունը փորձում է խոչընդոտել բազմաթիվ քաղաքացիների` նախապես խաղաղ նպատակներով հայտարարված երթը, որը կազմակերպիչների խոսքով կոչված է՝ արտահայտելու քաղաքացիների բողոքը` ընդդեմ ՌԴ նախագահ Վլ. Պուտինի այցի: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ երթը անօրինական է եւ չի թույլատրվում: Քաղաքացիները ընդդիմացան. նրանցից մեկը ձեռքի պաստառը, որի վրա գրված էր “Ոչ Պուտինին”, դրել էր ոստիկանության մեքենայի […]

Սա մեզնից անկախ է տեղի ունեցել. Բարսեղ Բեգլարյանը՝ Պուտինին սպասելով

”Կյանքը ցույց կտա: Եթե մենք մեր անվտանգությունը կապել ենք Ռուսաստանի հետ, ուզենք, թե չուզենք պարտավոր ենք որոշ առումով ՌԴ-ին ինտեգրվել նաև տնտեսական հարցերով: Բայց որոշ առումով, հիշեք, որ մեզանից անկախ է դա տեղի ունենում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հեղուկ վառելիք ներկրող հայկական խոշորագույն ընկերություններից մեկի` ՛՛Ֆլեշ՛՛ ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ խոսելով Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ որոշման մասին: Գործարարը […]

Մեր պատմության մեջ սկսվում է լիովին նոր, շատ կարևոր ժամանակաշրջան . ՀՀ վարչապետ

Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր Երևանում մասնակցել են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող ՛՛Միացյալ Խաչ՛՛ հուշարձանի բացմանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հուշարձանի բացման կապակցությամբ ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. ՛՛Մեծարգո պարոն նախագահ, Հարգարժան հյուրեր, Հարգելի պարոն Սոկոլով, Տիկնայք և պարոնայք,Մենք այսօր […]

՛՛Մի կասկածեք իմ էթիկայի վրա՛՛/վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ասաց, որ կարող են անջատել նրա խոսափողը, բայց չպետք է խտրականություն դնել եւ չշնորհավորել այս կամ այն խմբակցության պատգամավորի ծննդյան օրը: Պատասխանելով տիկին Փոստանջյանին, ԱԺ նախագահը խորհուրդ տվեց չկասկածել իր էթիկայի եւ վարվեցողության հմտությունների վրա: “Ընդհանրապես օրակարգը հաստատելուց հետո ենք շնորհավորում: Եվ ոչ միայն ձեր […]

Զինված միջադեպ իրանա-ադրբեջանական սահմանին. կա մեկ զոհ

Ադրբեջանա-իրանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել է մեկ ադրեջանցի սահմանապահ, երկուսը վիրավորվել են, փոխանցում է АПА-ն: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ադրբեջանի պետական սահմանամերձ ծառայության տվյալներով՝ զինված միջադեպը տեղի է ունեցել Լենքորանի սահմանամերձ ջոկատի ծառայողական տարածքում՝ սահմանախախտների բռնելու փորձի ժամանակ: Միջադեպի արդյունքում զոհվել է 37-ամյա մայոր Մագսուդ Նագիեւը, վիրավորվել են […]

՛՛Ազատ դեմոկրատները՛՛ դատապարտում է ոստիկանության գործողությունները

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ակտիվիստներին բերման ենթարկելու փաստըԱյսօր առավոտյան պաստառներ փակցնելու ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոն և Շենգավիթի բաժանմունքներ: Բերման ենթարկվածների թվում է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը: Ակնհայտ է, որ ոստիկանության գործողությունների նպատակը այսօր ժամը 13-ին նախատեսված ընդդեմ Հայաստանի Մաքսային միության անդամակցության երթը և բողոքի ակցիան խափանելն է, ինչը […]

Կես ժամ կախված է մնացել կամրջից /ֆոտո/

Կինը, ով որոշել էր գետն անցնել երկաթուղային կամրջի վրայով, մոտ 30 րոպե կախված է մնացել կամրջից, քանի որ կամուրջն անակնկալ կերպով սկսել է վեր բարձրանալ: Դեպքի վայրում մի քանի հոգի են եղել, ովքեր հասցրել են լուսանկարել կնոջը: “Կինը վախից քարացել էր: Ես վստահ եմ, որ նա պարզապես շոկի մեջ էր”,- պատմել է ակաատեսներից մեկը: Փրկարարներից […]

Նախագահները դեռ չեն ժամանել. Գյումրիում սպասում են /ֆոտո/

Ինչպես արդեն հայտնի է, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մեկնարկում է ՌԴ նախագահի պետական երկօրյա պետական այցը Հայաստան:  Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյումրիում քիչ հետո կմեկնարկի  հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովը՝ “Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն” խորագրով: Հյուրերի թիվը հասնում է մոտ 500-ի,  այդ թվում՝ ՀՀ եւ ՌԴ իշխանությունների կենտրոնական տարածաշրջանային, ինչպես նաեւ ոչ պետական մարմինների ներկայացուցիչներ, […]

Մրցաշրջան 2013-ի տասը լավագույն սամբիստները

Մրցաշրջան 2013-ի տասը լավագույն սամբիստներըՀայաստանի սամբոյի ֆեդերացիայի՝ 29.11.2013թ. կայացած գործկոմի նիստը, հաշվարկելով սամբիստների՝ 2013թ. աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային Ունիվերսիադայում, ՛՛Սպորտակորդ՛՛ համաշխարհային խաղերում և Աշխարհի գավաթի փուլերում գրանցած արդյունքներով հավաքած բալերը, որոշեց 2013թ. լավագույն մարզիկներին: Ստորև ներկայացնում ենք ցանկը, ինչպես նաև բալերը հաշվարկելու կարգը և մարզիկների հավաքած արդյունքները: 1. Աշոտ Դանիելյան-աշխարհի առաջնության չեմպիոն 2. Տիգրան Կիրակոսյան- աշխարհի առաջնություն՝ բրոնզ, Եվրոպա՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի