16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Մի կասկածեք իմ էթիկայի վրա՛՛/վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ասաց, որ կարող են անջատել նրա խոսափողը, բայց չպետք է խտրականություն դնել եւ չշնորհավորել այս կամ այն խմբակցության պատգամավորի ծննդյան օրը:

Պատասխանելով տիկին Փոստանջյանին, ԱԺ նախագահը խորհուրդ տվեց չկասկածել իր էթիկայի եւ վարվեցողության հմտությունների վրա:

“Ընդհանրապես օրակարգը հաստատելուց հետո ենք շնորհավորում: Եվ ոչ միայն ձեր խմբակցությունից Թեւան Պողոսյանի, այլեւ պատգամավոր Արտաշես Գեղամյանի ծննդյան օրն է”,-ասաց Աբրահամյանը: Օրակարգը հաստատելուց հետո ԱԺ նախագահը շնորհավորեց Թեւան Պողոսյանին եւ Արտաշես ԳԵղամյանին:

“Բայց ոչ տիկին Փոստանջյանի հուշումով”,-ավելացրեց Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ