17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սա մեզնից անկախ է տեղի ունեցել. Բարսեղ Բեգլարյանը՝ Պուտինին սպասելով

”Կյանքը ցույց կտա: Եթե մենք մեր անվտանգությունը կապել ենք Ռուսաստանի հետ, ուզենք, թե չուզենք պարտավոր ենք որոշ առումով ՌԴ-ին ինտեգրվել նաև տնտեսական հարցերով: Բայց որոշ առումով, հիշեք, որ մեզանից անկախ է դա տեղի ունենում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հեղուկ վառելիք ներկրող հայկական խոշորագույն ընկերություններից մեկի` ՛՛Ֆլեշ՛՛ ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը՝ խոսելով Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ որոշման մասին: Գործարարը Գյումրի է եկել՝ մասնակցելու հայ-ռքուսական համաժողովին, որին մասնակցություն են բերելու ՀՀ եւ ՌԴ նախագահները: 

Բեգլարյանի խոսքով՝ այնքան էլ ճիշտ չէ անվտանգությունը կապել միայն ՌԴ-ի հետ: ՛՛Այստեղ էլ դիվերսիֆիկացիա է պետք: Բայց դե կյանքն այդպես է, դա գալիս է գուցե հնուց՝ դեռևս անկախացումից հետո: Սա մեզնից անկախ է տեղի ունեցել՛՛:

Դիտարկմանը, թե շատ ընդդիմախոսներ նշում են, որ ՌԴ-ը ճնշելու է ՀՀ-ին, պարոն Բեգլարյանը պատասխանեց. ՛՛Հիշեցնեմ ձեզ մի խոսք՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ասել է՝ այն, շատ թե քիչ, սովետական քաղաքացին, որը չի ափսոսում սովետական միության քանդման համար, նա սիրտ չունի, իսկ այն մարդը, ով ուզում է վերականգնել սովետական միությունը, նա էլ խելք չունի: Այնպես որ՝ բացարձակապես խնդիր չկա Սովետական միությունը վերականգնելու: Մենք եթե չուզենանք, մեզ ոչ մեկը չի տանի, մտցնի ինչ-որ մի կառույց՛՛:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին. ՛Մի հատ ուշադիր նայեք՝ հիմա Եվրոպան էլ ունի իր լավերը, Ռուսաստանն էլ իրա լավերը, նա ունի իր վատերը, նա էլ՝ իր վատերը. մենք պետք է բոլորից լավերը վերցնենք, վատերը դեն գցենք, ինչը պրակտիկապես հնարավոր չէ: Բայց էլի շարունակում ենք՝ խի՞ ափսոսեմ՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ