17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օսիպյանը խլեց ՛՛Ոչ Պուտինին՛՛ պաստառը /վիդեո/

Այս պահին Ազատության հրապարակում ոստիկանությունը փորձում է խոչընդոտել բազմաթիվ քաղաքացիների` նախապես խաղաղ նպատակներով հայտարարված երթը, որը կազմակերպիչների խոսքով կոչված է՝ արտահայտելու քաղաքացիների բողոքը` ընդդեմ ՌԴ նախագահ Վլ. Պուտինի այցի:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտնեց, որ երթը անօրինական է եւ չի թույլատրվում: Քաղաքացիները ընդդիմացան. նրանցից մեկը ձեռքի պաստառը, որի վրա գրված էր “Ոչ Պուտինին”, դրել էր ոստիկանության մեքենայի վրա ու պահանջում էր հարգել իր իրավունքները: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խլեց տիկկնոջ պաստառն ու ասաց, որ նա կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում ոստիկանության նկատմամբ:

Այս պահին երթի մասնակիցները ՛՛Հյուսիսային պողոտայով՛՛ փորձում են հասնել Բաղրամյան, քանի որ Մաշտոցի պողոտան փակ է :

Այստեղ “Ժառանգություն”, “ԱԻՄ”, “Հայազն” եւ մի շարք այլ ընդդիմադիր քաղաքական ուժերն են:

Այս ժամի դրությամբ բողոքողները նախագահական նստավայրի փոխարեն կառավարոթյան շենքի մոտ են: “Արժանապատիվ հայրենիք” նախաձեռնությունը նախապես ընթերցեց նամակ` ուղղված ՀՀ վարչապետին եւ ներկայացուցիչը այն փոխանցեց կառավարությանը: Այս պահի դրությամբ Հայաստանի հիմնը երգելով, ցուցարարները փորձում են այնուամենայնիվ քայլել դեպի Բաղրամյան 26:

Ժամը 14.20-ի դրությամբ ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկել 10-ից ավելի ակտիվ ցուցարարի: Սակայն ցուցարարները սկսեցին ընդդիմանալ եւ իրար ձեռք բռնած փորձեցին պաշտպանվել:

Ժամը 16.30-ի դրությամբ նրանց, ովքեր կանգնած են Բաղրամյան 26-ի դիմաց, բերման են ենթարկում: Ոստիկաններն ասում են, որ կանգնել չի կարելի, պետք է շարժվել:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ