17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր պատմության մեջ սկսվում է լիովին նոր, շատ կարևոր ժամանակաշրջան . ՀՀ վարչապետ

Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր Երևանում մասնակցել են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող ՛՛Միացյալ Խաչ՛՛ հուշարձանի բացմանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հուշարձանի բացման կապակցությամբ ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է.

՛՛Մեծարգո պարոն նախագահ, Հարգարժան հյուրեր, Հարգելի պարոն Սոկոլով, Տիկնայք և պարոնայք,Մենք այսօր մասնակցում ենք հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամու­թյանը նվիրված հուշ­արձանի բացման արարողու­թյանը: Եվ շատ խորհրդանշական է, որ այս հիշարժան իրադարձու­թյունը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնու­թյան նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարվող պետական այցի շրջանակում:

Այս նրբաճաշակ կոմպոզիցիան, շնորհիվ քանդակա­ գործի աշխատան­ քի, մարմնավորել է այն խորը զգացմունքներն ու հույզերը, որոնք միմյանց նկատմամբ տածում են մեր երկու ժողովուրդները: Այն խորհրդա­նշում է Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող մշակու­ թային կապերն ու մարդկային հարաբերությունների հարուստ ավան­դույթը:

Արտացոլում է կողք կողքի անցած մեր ճանապարհը և այն հոգևոր հենքը, որի վրա մենք կառուցել և այսօր էլ շարունակում ենք կատարելագործել մեր բազմաբնույթ և բազմերանգ հարաբերությունները: Հիրավի, հայ­ռուսական արդի հարաբերությունները հատուկ՝ բացառիկ բնույթ են կրում: Դրանք միայն դաշնակցային, ռազմա­ վարական գործընկերու­թյան և դինամիկ կերպով զարգացող համագործակցության հարա­բերու­թյուն­ներ չեն: Դրանք չի կարելի բնութագրել քանակական պարզ տվյալներով: 

Մեր հարաբերությունների հիմքում ընկերությունն ու փոխա­դարձ զորակցությունն է, որոնք խարսխված են արժեքների ընդհանրության վրա: Դրանք անցել են ժամանակի փորձության միջով, թրծվել են համաշխարհային երկու պատերազմների ռազմադաշտերում և կարողացել են դիմակայել ժամանակակից աշխարհի բոլոր մարտահրավերներին:

Այս հուշարձանը, որը մեզ նվիրել է հիանալի ստեղծագործող Ֆրիդրիխ Սողոյանը, նաև յուրատեսակ ուղերձ է մեր ապագա սերունդներին՝ հիշեցում այն արժեքների մասին, են՝ ստեղծելով ապագայի անսասան հիմք՛՛:

Ամփոփելով իր ելույթը՝ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև հուշարձանի կառուցման գաղափարի իրականացման գործում իրենց ներդրումն ունեցած ճարտարապետներ Ռազմիկ և Տիգրան Մանուկյաններին, ինչպես նաև մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանին և Մակար Նահապետյանին: 

Ներկաներին ողջունել է նաև ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ իր ելույթում, մասնավորապես, նշելով. ՛՛Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգարժան պարոն վարչապետ, հարգելի պարոն Սողոյան,այսօր իսկապես նշանակալի օր է ռուս-հայկական հարաբերությունների պատմության մեջ, որոնք վաղեմի պատմական արմատներ ունեն:

Հայաստանի մայրաքաղաք Երևանում հուշարձանի բացումը, որի նմանը առկա է Մոսկվայում, խորհրդանշում է մեր ժողովուրդների հինավուրց պատմությունը, դարերի ընթացքում ձևավորված բարեկամության ու փոխօգնության հարաբերությունները:

Դրանք հիմնված են եղել քրիստոնեական բարոյականության վրա, ինչի մասին է վկայում այս հուշարձանի կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված խաչը: Այն, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն են ձեռք բերում, ինչի մասին է վկայում այսօր բարձր պետական մակարդակով այցը, խոսում է այն մասին, որ մեր պատմության մեջ սկսվում է լիովին նոր, շատ կարևոր ժամանակաշրջան՝ միտված ապագա համատեղ զարգացմանը՛՛:

Երևանի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում ՛՛Միացյալ Խաչ՛՛ անունը կրող սպիտակ-մոխրագույն գրանիտից կերտած 4.5 մետր բարձրությամբ հուշարձանն իրենից ներկայացնում է երկու բարեկամ՝ հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը: Հուշարձանի նույնատիպը 1997 թ. Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` ՛՛Նիկիտյան Դարպասներ՛՛-ի պուրակում՝ դառնալով հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ