05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2013

Մեկնարկել է ձմեռային զորակոչը

Մեկնարկել է 2013թ. ձմեռային զորակոչը: Այսօր` դեկտեմբերի երկուսին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով, այս տարի առաջին անգամ նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել […]

Նշանակվել է ծառայողական քննություն

Որոշ լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել «Հրապարակ. am»-ի թղթակից Վարդան Մինասյանին ոստիկանություն բերելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Ոստիկանության պետի հանձնարարությամբ հրապարակման առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Նոր մակարդակի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը. Սերժ Սարգսյանը նախանշել է /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեցին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն՝ մասնակցելու ՛՛Ռուսաստան-Հայաստան- Մաքսային միություն՛՛ խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին: Ապա ելույթ ունեցավ նախագահ Սարգսյանն, ով նախ և առաջ ասաց, որ իսկապես ուրախ է Հայաստանում տեսնել Վլադիմիր Պուտինին, ով այստեղ է պաշտոնական այցով: Նա նշեց, որ ֆորումին մասնակցում են մեծ թվով […]

Ոստիկանությունը հիշեցնում է

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում կիրառվում են որոշակի սահմանափակումներ՝ ՌԴ Նախագահի այցելության կապակցությամբ  իրականացվելիք պաշտոնական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում՝ նշված միջոցառումներին արտասահմանյան հյուրերի և պաշտոնյաների մասնակցությունն ապահովելու կապակցությամբ: ՀՀ ոստիկանությունը նախապես հայտարարել էր դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում երթևեկությունը հատուկ գրաֆիկով կազմակերպելու, որոշ փողոցների՝ ժամանակավորապես փակ լինելու մասին: […]

Հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին. ՀՀ վարչապետ

ՀՀ վաչապետ, հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի մասնակցությամբ Գյումրիում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է միջոցառման հատուկ կարևորությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր […]

Մենք Կովկասից երբեք չենք հեռանա, ամրապնդելու ենք մեր դիրքերը. Վ. Պուտին /վիդեո/

Գյումրիում ընթացող հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս իր ելույթում նշեց, որ 25 տարի առաջ այս օրերին Գյումրիում մեծ երկրաժարշ տեղի ունեցավ եւ այն կարծես թե դարձել հայ-ռուսական հարաբերությունների փոխադարձ աձակցության սկիզբ: Նա ողջունեց ֆորումի մասնակիցներին, նշեց, որ սա կարեւորագույն նշանակություն ունի, ապա անդրադարձավ Մաքսային միությանը […]

Գործադիրը չի կարող ճնշել օրենսդրին. Հովիկ Աբրահամյան

Ընդհանուր առմամբ, ԲՀԿ-ն դեմ չէ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարագի ներդրմանը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: “Սակայն դա պիտի լինի կամավոր սկզբունքով: Քաղաքացին ինքը պիտի որոշի, թե որ տարբերակն է ընտրում “,-ասաց Զոհրաբյանը՝ ավելացնելով, թե ոչ ոք չի հավատում կառավարության ծրագրերին: “1974 բարձր ծնվածներին եմ հարցնում, եթե հավատում են բարեփոխիչ կառավարությանը, […]

Նյու-Յորքում գնացքը վթարի է ենթարկվել. կան զոհեր եւ վիրավորներ /ֆոտո, վիդեո/

Նյու-Յորքում գնացքը վթարի է ենթարկվել: Գնացքում 150 ուղեւոր է եղել: գնացքը քիչ է մնացել հայտնվի Գուդզոն գետում: Վթարի արդյունքում 4 հոգի մահացել է, 67 վիրավոր կա, որոնցից 11-ը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, տեղեկացնում է РИА “Новости-ն: Գնացքի 8 վագոնները շրջվել են, ինչի հետեւանքով մի շարք ավտոպատահարներ են տեղի ունեցել: Ականատեսները պատմել են, որ գնացքը […]

Վլադիմիր Պուտինի այցի առնչությամբ պաշտոնական տեղեկատվություն

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարներ, Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նահանգապետներ, տարբեր ոլորտների ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ: Երևան են ժամանել, մասնավորապես, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը, էներգետիկայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի