06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք Կովկասից երբեք չենք հեռանա, ամրապնդելու ենք մեր դիրքերը. Վ. Պուտին /վիդեո/

Գյումրիում ընթացող հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս իր ելույթում նշեց, որ 25 տարի առաջ այս օրերին Գյումրիում մեծ երկրաժարշ տեղի ունեցավ եւ այն կարծես թե դարձել հայ-ռուսական հարաբերությունների փոխադարձ աձակցության սկիզբ: Նա ողջունեց ֆորումի մասնակիցներին, նշեց, որ սա կարեւորագույն նշանակություն ունի, ապա անդրադարձավ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:

ՌԴ նախագահը շեշտեց, որ հայ փորձագետների, տնտեսագետների հաշվարկները ցույց են տվել, թե ինչպիսի առավելություններ ունի Մաքսային միությունը Հայաստանի համար;

“Սա հայ ժողովրդի ու իշխանության ընտրությունն է եղել”: Պուտինը բնական է համարում, որ ամեն կերպ կաջակցի հայկական կողմի որդեգրած քաղաքականությանը:

“Մենք Հայաստանին տեսնում ենք ինտեգրացիայի լիարժեք անդամ: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որ գործընթացը հնարավորինս արդյունավետ լինի ՀՀ-ի համար”,- ասաց նա:

Պուտինը նաեւ հավաստիացրեց, որ այս որոշմամբ Հայաստանը կամրապնդի իր տնտեսական պոտենցիալը:

Ելույթի վերջում նա հայտարարեց.

“Ռուսաստանը Կովկասից երբեք հեռանալ չի պատրաստվում: Հակառակը, մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը Կովկասում` հենվելով նրա վրա, որ ժառանգել ենք մեր նախնիներից: Եվ հենվելով այն բարիդրացիական հարաբերությունների վրա, որ ունենք ԱՊՀ երկրների` այդ թվում Հայաստանի հետ”:

Մանրամասները տեսանյութում` քիչ անց:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ