05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Գործադիրը չի կարող ճնշել օրենսդրին. Հովիկ Աբրահամյան

Ընդհանուր առմամբ, ԲՀԿ-ն դեմ չէ Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարագի ներդրմանը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

“Սակայն դա պիտի լինի կամավոր սկզբունքով: Քաղաքացին ինքը պիտի որոշի, թե որ տարբերակն է ընտրում “,-ասաց Զոհրաբյանը՝ ավելացնելով, թե ոչ ոք չի հավատում կառավարության ծրագրերին:

“1974 բարձր ծնվածներին եմ հարցնում, եթե հավատում են բարեփոխիչ կառավարությանը, ապա ԲՀԿ-ն կողմ քվեարկի բարեփոխիչ Տիգրան Սարգսյանի ավանտյուրյային”,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նա կոչ արեց իր գործընկերներին չենթարկվել գործադիր մարմնի ճնշումներին եւ քվեարկել օրենքի կիրառումը հետաձգելուն:

Զոհրաբյանի հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գործընկերուհուն խորհուրդ տվեց չխեղաթյուրել փաստերը:

“Մի խեղաթյուրեք  օրենսդիր եւ գործադիր մարմինների գործառույթները: Գործադիրը չի կարող ճնշել օրենսդիրին”,-ասաց Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ