08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2013

Հայաստան-ԵՄ ապագայի օրակարգից

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նամակներ փոխանակեցին, որոնք նախանշում են ապագային միտված Հայաստանի և Եվրոմիության միջև համագործակցության օրակարգը։

”Իդեալ գազ”, ”Բոնիլատ” , BHS ընկերությունները խախտել են

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր կայացած նիստին որոշեց տուգանել անբարեխիղճ վարքագիծ դրսևորած գովազդատուների, ինչպես նաև ”Իդեալ գազ”, ”Բոնիլատ” ընկերությունների նկատմամբ։ Տուգանքը կկազմի յուրաքանչյուր նախորդ տարվա հասույթի 1%ը։ ՏՄՊՊՀ Վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Հայկ Վարդանյանը նշեց, որ գովազդային շուկայում կայացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի շարք դեպքերում հեռարձակվող գովազդները հանրությանը ներկայացնում են կեղծ, […]

Շանթի “մեսիջը” կալանավայրից

“Ազգային միացյալ նախաձեռնության” ղեկավար Շանթ Հարությունյանը գոհ է քրեակատարողական հիմնարկի անձնակազմից, առողջական վիճակը լավ է, բողոքներ չունի: Այս մասին լրագրողներին ասաց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը, ով կես ժամ ուշացավ ասուլիսից, քանի որ տեսակցության էր գնացել “Նուբարաշենի” հոգեբուժարանում գտնվող Շանթ Հարությունյանին: Իր պաշտպանյալին ներկայացրած մեղադրանքներն անհիմն են, Հարությունյանը չի ընդունել մեղադրանքը եւ ցուցմունք չի տվել: Փաստաբանի խոսքով, […]

Այդպիսի հիմարներին հենց այդպես էլ պետք է. կտուգանվի ՛՛Nout’’ ընկերությունը

Համակարգիչների իրացնող ՛՛Էյջ Թի Էլեքրոնքիս ՛՛ ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ հայտնելով, որ մրցակից ՛՛Nout’’ ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվություն իրենց պատկանող ՛՛Ռիչ Քոմփյութրես՛՛ ապրանքանիշի վերաբերյալ: Ըստ ՛՛Nout’’-ի՝ հաճախորդներից մեկը միջին նոթբուքը ՛՛Ռիչ Քոմփյութրես՛՛-ից գնել է 365 հազար դրամով, մինչդեռ այն իրենց մոտ արժե 209 հազար դրամ: ՛՛Հիմա դուք երևի կմտածեք ՛՛խեղճ մարդ՛՛, բայց հավատացեք […]

Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստների ցանկում է

fourFourTwo հանդեսը կազմել է 2013թ. աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը:  Ցուցակի մեջ ընդգրկվել է նաեւ դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան հենրիխ Մխիթարյանը: հանդեսը հայ ֆուտբոլիստին հատկացրել է 66-րդ հորիզոնականը: Հայ կիսապաշտպանի մասին թերթը գրել է. ՛՛ Դոնեցկի ՛՛Շախտյորից՛՛ հեռանալուց հետո Մխիթարյանը դարձել է իսկական սուպերաստղ: Նրան հաջողվեց Լոնդոնում տխրեցնել ՛՛Արսենալի՛՛ երկրպագուներին եւ արժանի […]

Ուկրաինան չստորագրեց ասոցացման համաձայնագիրը

 “Արեւելյան գործընկերության” ծրագրի երկրների հետ համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն ավարտվել է, սակայն Ուկրաինան չի ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Իսկ ահա Մոլդովան եւ Վրաստանը նախաստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։Վրացական կողմից փաստաթուղթը նախաստորագրել է արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, իսկ հակառակ կողմից՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը։Մոլդովայի կողմից փաստաթուղթը նախաստորագրել է երկրի վարչապետ Յուրի Լյանկեն: […]

Պատվաստումից մահացած 2 ամսական Մանուշակի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո 2 ամսական և 10 օրական Մանուշակ Մարկոսյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին ”Փաստինֆո”-ի թղթակցի հետ զրույցում ասաց ”Իմունականխարգելման ազգային ծրագրի” ղեկավար Գայանե Սահակյանը: Այլ տեղեկություն Գայանե Սահակյանը չնշեց՝ ասելով, որ ”իրենք իրավասու չեն այլ տեղեկություն հրապարակել և որ բժշկական բոլոր փաստաթղթերը դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում:   ”Առայժ […]

ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետ Մաքսային միության թույլատրելի սահմաններում. եվրոհանձնակատար

Վիլյնուսում առեւտրի հարցերով եվրոպական հանձնակատար Կարել դե Գուխթն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ այն շրջանակներում, որը թույլ է տալիս նրա պարտավորությունները Մաքսային Միությունում գալիք անդամակցության շրջանակներում, տեղեկացնում է Риа Новости-ն:

Ադրբեջանն ու ԵՄ-ն վիզաների պարզեցման մասին համաձայնագիր են ստորագրել

Վիլնյուսում ընթացող “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանն ու Եվրամությունն այսօր վիզաների պարզեցման մասին համաձայնագիր են ստորագրել, փոխանցում է РИА Новости-ն։ Վիզաների ռեժիմի պարզեցումն առաջին հերթին վերաբերվում է գիտական աշխատողներին, ուսանողներին, բուժման նպատակով արտերկիր մեկնող քաղաքացիներին, պետական գործիչներին, ինչպես նաեւ տարբեր միջոցառումների մասնակցելու համար Եվրամիություն  մեկնող անձանց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի