16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստների ցանկում է

fourFourTwo հանդեսը կազմել է 2013թ. աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը:

 Ցուցակի մեջ ընդգրկվել է նաեւ դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան հենրիխ Մխիթարյանը: հանդեսը հայ ֆուտբոլիստին հատկացրել է 66-րդ հորիզոնականը:

Հայ կիսապաշտպանի մասին թերթը գրել է.

՛՛ Դոնեցկի ՛՛Շախտյորից՛՛ հեռանալուց հետո Մխիթարյանը դարձել է իսկական սուպերաստղ: Նրան հաջողվեց Լոնդոնում տխրեցնել ՛՛Արսենալի՛՛ երկրպագուներին եւ արժանի կերպով փոխարինել Գյոտցեին:

Հենրիխը Գերմանիայի առաջնության 10 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ եւ կատարել է 5 գոլային փոխանցում: Ներկա պահին նա սովորում է գերմաներեն լեզուն, որը նրա համար 6-րդն է: 

Ըստ հանդեեսի տարվա լավագույն ֆուտբոլիստը Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն է:

Եռյակում են նաեւ ՛՛Բարսելոնայի՛՛ աստղ Լեոնել Մեսսին եւ Ֆրանկ Ռիբերին՝ Մյունխենի ՛՛Բավարիայից՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ