08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 29, 2013

Հայրիկյանի հանրահավաքը մեկնարկել է

Ազատության հրապարակում չնայած անձրեւին մեկնարկել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի “Պայքար ընդդեմ մաքսային միության” շարժում-հանրահավաքը: Հրապարակում քիչ թվով մարդիկ են: Հայրիկյանի խոսքով, սա եւս մի փորձություն է եւ իրենք դիմակայելու են: Հանրահավաքին մասնակցում են ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն ու Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ի դեպ, Հայրիկյանը հայտարարեց, որ ոստիկանությունը առգրավվել է կուսակցության […]

Եվս մեկ հանդիպում Վիլնյուսում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ: Անրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ: Հանրապետության Նախագահը Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել փոխգործակցությունը ԵՄ եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի հետ՝ ակտիվորեն ներգրավվելով հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում: 

Շանթը չի ցանկանում դեռ խոսել բռնություն կիրառելու մասին.փաստաբան

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա տեղակալ Հունան Պողոսյանի իր պաշտպանյալին բռնության ենթարկելու մասին՝ Հարությունյանը չի ուզում դեռ ոչինչ ասել:  “Ես զրուցել եմ Շանթի հետ, առայժմ նա նպատակահարմար չի գտնում որեւէ բան ասել: Որոշակի հարցեր կան, Շանթը, իր սկզբունքերից ելնելով, առայժմ չի ցանկանում խոսել,  այդ մասին […]

՛՛Բորուսիայի՛՛ խաղացողի համար մարզաշապիկ են գնել խաղի ժամանակ

Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ ադմինիստրատորը Չեմպիոնների լիգայի խաղարկության ժամանակ սեփական գումարով ակումբի խանութից գնել է մարզաշապիկ թիմի կիսապաշտպան Սվեն Բենդերի համար: Հիշեցնենք, որ ՛՛Նապոլիի՛՛ դեմ խաղի ժամանակ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը կոտրել էր քիթը: ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն ֆուտբոլիստը չի կարող հագնել արյունոտ մարզահագուստը: Խաղի Ժամանակ Բենդերը մի քանի անգամ հագուստը փոխեց: Երբ հանդերձարանում նրա մարզահագուստը վերջացավ, […]

Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Մարիանո Ռախոյը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: Սերժ Սարգսյանը և Մարիանո Ռախոյը քննարկել են հայ-իսպանական հարաբերությունների օրակարգին և երկկողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումն ու փոխգործակցության ամրապնդումը առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում: […]

Սուպերմարկետի փլուզման պատճառը շինարարական սխալներն են եղել

Ռիգայում հրապարակվել են “Մաքսիմա” սուպերմարկետի փլուզման պատճառների հետազոտության առաջին արդյունքները, որն անցած շաբաթ խլել էր 54 մարդու կյանք, զոհերի շարքում կար նաեւ մեկ ՀՀ քաղաքացի: Անկախ փորձագետների եզրակացության մեջ ասվում է, որ ողբերգությանը հանգեցրել են շենքի նախագծման կոպիտ սխալները: Մասնավորապես, օժանդակ կառուցվածքի հիմնական մասնիկները, որոնց վրա հենված է եղել տանիքը, չեն կարողացել պահել նույնիսկ սեփական […]

Հանդիպել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները

 Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում երկկողմ ձեւաչափով մի շարք հանդիպումներ է ունեցել: Քիչ առաջ ավարտվել է Հանրապետության Նախագահի հանդիպումը Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս այցելած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին, ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջեւ […]

Պետք է արագացնել ՄՄ-ին միանալու գործընթացը. Տ. Սարգսյան

Փոփոխություններ է տեղի ունեցել ՀԿԿ Կենտկոմի ղեկավար կազմում`  առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարական է տվել եւ այժմ նույն պաշտոնում պաշտոնակատար է նշանակվել Տաճատ Սարգսյանը: “Հենարան” մամուլի ակումբում այսօր Տաճատ Սարգսյանն ասաց, որ Խորհրդային տարիները հայ ժողովրդի համար շրջադարձային եղան: Ըստ նրա` ԽՍՀՄ 70 տարիները Հայաստանի համար իրապես պետք է ոսկեդար կոչել: Տաճատ Սարգսյանն իշխանություններին կոչ […]

Յուրի Վարդանյանն ընկել է Ծառուկյանի հետեւի՞ց

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը  մտադիր է ազատվել Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կադրերից: Ըստ այդմ, նախարար Յուրի Վարդանյանի հրամանով ստուգումներ են սկսվել նախարարության ենթակայությանմբ գտնվող  պետական ոչ առեւտրային կազմակերպություններում /ՊՈԱԿ/: Իր  հրամանով ստեղծված հանձնաժողովը  խիստ է  հատկապես այն ՊՈԱԿ-ներում, որոնց պատասխանտուները ինչ-որ կերպ առնչվում են Ծառուկյանին կամ ԲՀԿ-ին: Այսպես են սպորտի աշխարհում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի