17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետք է արագացնել ՄՄ-ին միանալու գործընթացը. Տ. Սարգսյան

Փոփոխություններ է տեղի ունեցել ՀԿԿ Կենտկոմի ղեկավար կազմում`  առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրաժարական է տվել եւ այժմ նույն պաշտոնում պաշտոնակատար է նշանակվել Տաճատ Սարգսյանը:

“Հենարան” մամուլի ակումբում այսօր Տաճատ Սարգսյանն ասաց, որ Խորհրդային տարիները հայ ժողովրդի համար շրջադարձային եղան: Ըստ նրա` ԽՍՀՄ 70 տարիները Հայաստանի համար իրապես պետք է ոսկեդար կոչել:

Տաճատ Սարգսյանն իշխանություններին կոչ արեց եւ պահանջեց պետականորեն ճանաչել Խորհրդային Հայաստանը, նոյեմբերի 29-ը նշել որպես երկրորդ հանրապետության ծննդյան տոն:

“Սա իշխանությունների պարտքն է եւ բարոյական գործը: Հայաստանը եղել է, կա եւ պիտի լինի ռուսների հետ: ՀՀ սահմանները հուսալի ձեռքերում են՝ ի դեմս Ռուսաստանի եւ Մաքսային միություն մտած մյուս երկրների”,- ասաց նա: Տ. Սարգսյանը նշեց նաեւ, որ ներկայումս ՀԿԿ գրասենյակները վերանորոգվում են եւ համալրվում:

Անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն` բանախոսն ասաց, որ պետք է անել ամեն բան` արագացնելու այդ գործընթացը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ