23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Սուպերմարկետի փլուզման պատճառը շինարարական սխալներն են եղել

Ռիգայում հրապարակվել են “Մաքսիմա” սուպերմարկետի փլուզման պատճառների հետազոտության առաջին արդյունքները, որն անցած շաբաթ խլել էր 54 մարդու կյանք, զոհերի շարքում կար նաեւ մեկ ՀՀ քաղաքացի:

Անկախ փորձագետների եզրակացության մեջ ասվում է, որ ողբերգությանը հանգեցրել են շենքի նախագծման կոպիտ սխալները:

Մասնավորապես, օժանդակ կառուցվածքի հիմնական մասնիկները, որոնց վրա հենված է եղել տանիքը, չեն կարողացել պահել նույնիսկ սեփական ծանրությունը, ինչ մնում է մի քանի տոննա կշռով շինանյութերը, որոնք պահվել են տանիքում:

Սակայն հարկ է նշել, որ այս հետազոտությունը պաշտոնական չէ եւ անցկացվել է այն շինարարական ընկերության պատվերով, որը կառուցել է շենքը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ