06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Ինչի՞ն կողմ կլիներ Վազգեն Սարգսյանը /վիդեո/

”Մենք ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջել ենք 99 թվականից, երբ վարչապետ էի: Ես երկու անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել և հրաժարվել եմ մանդատից՝ համարելով, որ ԱԺ-ն գործադիր իշխանության դակիչ մարմինն է”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` ի պատասխան հարցի, թե շարունակում են պահանջել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: […]

Մարսելում կհիմնվի Հայաստանի հյուպատոսություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին եւ երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում կարեւորել տարբեր մակարդակի փոխայցելությունները: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2011թ. Նախագահ ՍերԺ Սարգսյանի Մարսել կատարած այցը եւ գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի […]

Ընտրվեց ՀՀՇ-ի վարչության կազմը

ՀՀՇ հիմնադիր համագումարն ամփոփեց իր աշխատանքները` հաստատելով ծարգիրն ու կանոնադրությունը: Կուսակցության վարչության կազմն ընտրվեց` բաղկացած 14 անդամից։ Վարչության կազմը հասատատելու համար քվեարկությանը մասնակցել էր կուսակցության 211 անդամ։ Համագումարը վարող Արարատ Զուրաբյանը հայտնեց, որ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀՀՇ վարչության անդրանիկ նիստը, որ ժամանակ էլ կընտրվի ղեկավար կազմը։ Կուսակցականները բուռն ծափահարություններով արձագանքեցին և ապա արագ հեռացան:

Հավատում են “Բարսա”-ին

 Այսօր Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք սուպեր կլասիկոյին ընդառաջ բուքմեյքերական ընկերությունները սահմանել են գործակիցները: Բոլոր բուքմեյկերական ընկերությունները նախապատվությունը տալիս են ՛՛Բարսային՛՛: Մարաֆոն բուքմեյքերական ընկերությունը՛՛Բարսելոնայի՛՛ հաղթանակը գնահատել են 1.79 գործակցով, ոչ ոքին 4.30 գործակցով, ՛՛Ռեալի՛՛ հաղթանակը 4.45 գործակցով: Bet-At-Home-ը նույնպես հավատում է ՛՛Բարսելոնայի՛՛ հաղթանակին՝ նրա համար սահմանելով 1.70 գործակից, ոչ ոքին 4, իսկ ՛՛Ռեալի՛՛ հաղթանակը 4.25: William […]

Ռոբերտ Ամիրխանյանը ախոյաններին ճղճիմ անվանեց

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության համագումարը: Սպասվում է, որ համագումարի ընթացքում կրքերը կթեժանան, քանի որ միության նախագահի տեղի համար արդեն իսկ պայքարում են երկու հիմնական թեկնածուներ՝ ներկայիս նախագահ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան և կոմպոզիտոր Արամ Սաթյան: Մինչ համագումարը Արամ Սաթյանի կողմնակիցները հայտարարություններ էին բաժանում, որտեղ նշվում էր, որ միության մի շարք […]

ՀՀՇ-ն՝ համագումար, ՀԱԿ-ը՝ նիստ

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:  Նիստում Կոնգրեսի` Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է տարածքային կառույցների ձեւավորման ընթացքը: Այսօրվա դրությամբ ձեւավորված են 5 գրասենյակներ Երեւանում եւ 20 տարածքային կառույցներ մարզերում, եւ այդ գործընթացը շարունակվում է: Քննարկվել է նաեւ Կոնգրեսի տարածքային գրասենյակները […]

Մարսելի քաղաքապետը 48 ժամ արդեն Երեւանի քաղաքապետի հետ է

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Երեւանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։ Դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։ Համաձայն նախագծի, մարզադաշտերից մեկը նախատեսված […]

Ռուբեն Հակոբյանի դեպքում երրորդությունը չի գործի

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը, ով ներկա է ՀՀՇ-ի համագումարին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ միշտ էլ կողմ է նոր կուսակցության ստեղծմանը։ ՛՛Միշտ էլ կարող են կուսակցություններ ստեղծվել քաղաքական դաշտում այն պայմաններում, եթե նրանք ունեն համակիրների բանակ և գաղափարախոսություններով կարող են շահել և տեղ ունենալ այդ քաղաքական դաշտում, ուրեմն պետք է լինեն՛՛,-նշեց նա։ Դիտարկմանը, թե […]

Հպարտ եմ, որ Տեր-Պետրոսյանի կողքին եմ եղել

”Ես երկար ճանապարհ եմ անցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հպարտ եմ, որ նրա կողքին եմ եղել, որ նույն հարթակում եմ եղել, որ ելույթներ եմ ունեցել, որ նրա հետ բազմաթիվ հարցեր եմ քննարկել: Ես շատ բան եմ սովորել Լևոն Տեր-Պետրոսյանից՛՛,-այսօր ՀՀՇ-ի հիմնադիր ահմագումարում ասաց ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:  ՛՛Ինչ ուզում եք ասեք, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի