08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուբեն Հակոբյանի դեպքում երրորդությունը չի գործի

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը, ով ներկա է ՀՀՇ-ի համագումարին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ միշտ էլ կողմ է նոր կուսակցության ստեղծմանը։ ՛՛Միշտ էլ կարող են կուսակցություններ ստեղծվել քաղաքական դաշտում այն պայմաններում, եթե նրանք ունեն համակիրների բանակ և գաղափարախոսություններով կարող են շահել և տեղ ունենալ այդ քաղաքական դաշտում, ուրեմն պետք է լինեն՛՛,-նշեց նա։

Դիտարկմանը, թե Աստված երրորդություն է սիրում, գուցե հնարավոր է, որ Հակոբյանը, ով ժամանակին եղել է ՀՅԴ-ական, իսկ հիմա հրաժարվել է ԱԺ ՛՛Ժառանագություն՛՛ խմբակցության ղեկավարի պաշտոնից, միանա ՀՀՇ-ին, նա արձագանքեց. ՛՛Եկեք՝ Աստծո երրորդությունից չխոսենք, մի բան կարող եմ ասել, 20 տարի և ավել քաղաքականության մեջ եմ եղել, և այն սկզբունքները, որոնք ունեցել եմ, որևէ մեկը չի կարող ասել, որ դրանցից փոքր-ինչ հեռացել եմ՛՛:

Եվս մեկ անգամ Ռուբեն Հակոբյանը հավաստիացրեց, որ այս պահին կուսակցությունից դուրս գալու մասին չի մտածում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ