04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Կառավարությունը որդեգրել է հետեւողականորեն աշխատավարձեր բարձրացնելու քաղաքականությունը

՛՛ՀՀ կառավարությունը որդեգրել է հետևողականորեն աշխատավարձեր բարձրացնելու քաղաքականությունը, որը վերաբերելու է ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածին: Աշխատավարձերի և թոշակների բարձրացումը սկսվելու է հունվարի մեկից, ուժային կառույցների աշխատավարձերը բարձրացնելու են տասը տոկոսով, իսկ քաղծառայողներինը հուլիսի մեկից՛՛,-այսօր Ազգային ժողովում ներկայացնելով 2014-ի պետբյուջեի նախագիծը՝ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս ևս մեկ անգամ կրկնեց, որ նվազագույն աշխատավարձը […]

Ոչ ոք չգիտի

Մաքսային միության ոդիսականն այդպես էլ որևէ հստակ վերջնակետի չի հասնում: Չնայած Մինսկում ստորագրվել է որոշման նախագիծ, որի համաձայն՝ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն, սակայն այդպես էլ պարզ չէ, թե Հայաստանը ե՞րբ է դառնալու Մաքսային միության անդամ, ի՞նչ ճանապարհ պետք է անցնի դառնալու համար կամ խոսքն ի՞նչ ճանապարհային քարտեզի մասին է: Հենց […]

Վարչապետը խնդրում է խիստ չդատել. պետբյուջեն առաջին անգամ այսպիսինն է

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Լսումներից հետո նախագիծը երեք օր կքննարկվի հանձնաժողովներում, որից հետո կնրկայացվեն առաջարկներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց բյուջեի նախագիծը՝ նշելով, որ այս տարվա բյուջեի նախագիծն ունի մի առանձնահատկություն. ՛՛Առաջին անգամ ներկայացնում ենք ծրագրային պետական բյուջեի նախագիծ, սա նոր մոտեցում է: Կառավարությունն այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ […]

՛՛Լրագրողներ ջան, թասիբի ընկնելու ժամանակն ա…՛՛

Լրագրող Հարություն Մկրտչյանը կոմպոզիտորների և երգահանների միության ընտրությունից հետո ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել.”Ռոբերտ Ամիրխանյանը հեռացավ Կոմպոզիտորների միությունից: Հերթը իմ կողմից հարգված Աստղիկ Գևորգյանինն է: Ժուռնալիստների միությանը նոր նախագահ է պետք, որը չլինի սովետական կադր, լինի գործունյա, և հարգված լրագրող, և կարողանա աշխատել…. ՀԳ. Լրագրողներ ջան, թասիբի ընկնելու ժամանակն ա…”

Վանոն զգուշացրել էր Վազգենին

Ներկայացնում ենք Վանո Սիրադեղյանի նամակ-զգուշացումը Վազգեն Սարգսյանին, որը գրվել է 1999 -ի հոկտեմբերի  27-ի ողբերգական դեպքերից մեկ տարի առաջ՝ 1998-ի նոյեմբերին: “Վազգե՛ն, վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը… Հիշեցնում եմ քաջ իմանալով, որ այդ բանը տհաճություն է պատճառում։ Բայց հիշեցնում եմ, որ զարգացման իմ պատկերացումը այս անգամ լուրջ ընդունես։ Դու երկու ամիս […]

՛՛Երեխան գիշերը դուրս ա գալիս Երևանի փողոցներ ու այլասերվում “

“Armenia Today” լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան ԱրգիշտիԿիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է արել.“Արա, մեկ էլ որ չեն ասի, թե բա մեր երեխան գիշերը դուրս ա գալիս Երևանի փողոցներ ու այլասերվում ա: Այ անմեղսունակենր, բայց ինչ գործ ունի նորմալ ծնողի նորմալ երեխան գիշերը Երևանի փողոցներում՝ այդ ժամին երեխան պետք է շուտվանից քնած լինի որ առավոտյան թարմ […]

Կարո Մուրադը պարտվեց

Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Կարո Մուրադը հանգստյան օրերին իր հերթական մենամարտն է անցկացրել: Նրա մրցակիցն է եղել աշխարհի ամենատարեց չեմպիոնը՝ Բեռնարդ Հոպկինսը: մարտը տեղի է ունեցել Ատլանտիկ Սիթիում: Երկու բռնցքամարտիկները պայքարում էին IBF աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:Մարտն ավարտվել է Հոպկինսի վստահ հաղթանակով: Մրցավարները նրան միաձայն հաղթանակ են շնորհել՝ 119-108,119-108,117-110 հաշվով: Այսպիսով, Հոպկինսը […]

Եղանակը կտաքանա

Եղանակը Հայաստանում: Հոկտեմբերի 28-ին գրեթե ամենուրեք կհաստատվի առանց տեղումների եղանակ, Միայն հարավ-արևելյան շրջաններում դեռ հնարավոր են թույլ տեղումներ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ, առանձին վայրերում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը ցերեկն արևի ազդեցությամբ մի փոքր կբարձրանա:  Եղանակը Երևանում: Հոկտեմբերի 28-ին առանց տեղումների արևային եղանակ, հնարավոր է քամի 8-12մ/վրկ: Գիշերը 0+2, ցերեկը +16+18, երեկոյան +10+12: 

Այրվել է մեքենա

 Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հոկտեմբերի 28-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի արձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “ՎԱԶ-2106” մակնիշի 03 ԼԼ 246 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են մալուխներ: Հրդեհը մարվել է ժամը 08.27-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի