Կառավարությունը որդեգրել է հետեւողականորեն աշխատավարձեր բարձրացնելու քաղաքականությունը
՛՛ՀՀ կառավարությունը որդեգրել է հետևողականորեն աշխատավարձեր բարձրացնելու քաղաքականությունը, որը վերաբերելու է ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածին:
Աշխատավարձերի և թոշակների բարձրացումը սկսվելու է հունվարի մեկից, ուժային կառույցների աշխատավարձերը բարձրացնելու են տասը տոկոսով, իսկ քաղծառայողներինը հուլիսի մեկից՛՛,-այսօր Ազգային ժողովում ներկայացնելով 2014-ի պետբյուջեի նախագիծը՝ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս ևս մեկ անգամ կրկնեց, որ նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամից առաջիկա տարիներին հասցնելու են 70 հազար դրամի:
Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի շեշտադրումներց մեկը, վարչապետի խոսքով՝ լինելու է սոցիալական քաղաքականությունը, որը վերջին տարիներին արմատական փոփոխությունների է ենթարկվել: Սոցիալական քաղաքականությունն ուղղված է լինելու սոցիալական խնդիրներ ծնող պատճառների վերացմանը, անապահով ընտանիքներին աջակցությանը:
Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև ԱԺ-ի որոշմանը՝ գործազուրկմներին զրկել 18 հազար դրամ նպաստից: ՛՛Նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ, 94%-ն չէր հասնում այն մարդուն, որը աշխատանք էր փնտրում, միայն վեց տոկոսն էր հասնում շահառուներին:
Սա մեր երկրի համար արդյունավետ չէ: Շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն, աղքատ երկրների համար այս համակագը չի կարող արդյունավետ լինել՛՛,-ասաց նա: Վարչապետի խոսքով՝ գործազրկության նպաստները չէին նպաստում սոցիալական խնդիրների լուծմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: ՛՛Իսկ այդ 18 հազար դրամ նպաստներն ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ՛՛,-բացատրեց Տ. Սարգսյանը:
Տիգրան Սարգսյանն ընդգծում է, որ հունվարի մեկից կենսաթոշակների բարձրացման արդյունքում 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգա: