08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հպարտ եմ, որ Տեր-Պետրոսյանի կողքին եմ եղել

”Ես երկար ճանապարհ եմ անցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հպարտ եմ, որ նրա կողքին եմ եղել, որ նույն հարթակում եմ եղել, որ ելույթներ եմ ունեցել, որ նրա հետ բազմաթիվ հարցեր եմ քննարկել: Ես շատ բան եմ սովորել Լևոն Տեր-Պետրոսյանից՛՛,-այսօր ՀՀՇ-ի հիմնադիր ահմագումարում ասաց ՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: 

՛՛Ինչ ուզում եք ասեք, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է և մեծ լումա ունի Արցախյան պատերազմի հաղթանակի գործում, առավել ևս` դրանից հետո Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացում: Նրա դերն իսկապես շատ էր՛՛,-հավելեց Սարգսյանը: 

Նա նշեց, որ այս շարժումը Տեր-Պետրոսյանի դեմ չէ ուղղված, այլ իշխանության: ՛՛Այստեղ մրցակցելու, հակառակորդ նայելու միտում անգամ չկա։ Մենք մրցակցում ենք գործող իշխանությունների, նրանց վարած քաղաքականության, նրանց արտաքին քաղաքական և ներքաղաքական մոտեցումներում՛՛,-ասաց Արամ Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ