04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ռոբերտ Ամիրխանյանը ախոյաններին ճղճիմ անվանեց

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության համագումարը: Սպասվում է, որ համագումարի ընթացքում կրքերը կթեժանան, քանի որ միության նախագահի տեղի համար արդեն իսկ պայքարում են երկու հիմնական թեկնածուներ՝ ներկայիս նախագահ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան և կոմպոզիտոր Արամ Սաթյան:

Մինչ համագումարը Արամ Սաթյանի կողմնակիցները հայտարարություններ էին բաժանում, որտեղ նշվում էր, որ միության մի շարք անդամներ քննադատում են գործող նախագահի վերջին տարիների անգործնեությունը:

“Այսօր չի կարող քվեարկությունը տեղի ունենալ, որովհետև մենք ցանկանում են ժողովրդին հնարավորություն տալ խոսել բոլոր ցավոտ հարցերի մասին: Թող մարդիկ իրենց սրտերը բացեն, որևէ արգելք չկա”,-լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Ամիրխանյանը:

Անդրադառնալով Սաթյանի մեղադրանքներին նա ասաց.”Ես արդեն հոգնել եմ այդ ստերին պատասխանելուց: Ես չգիտեմ ոչ մի նամակի մասին և ես կարող եմ կարդալ միայն միության անդամների նամակները, իսկ թե դրսից ով ինչ նամակ է կազմակերպում ստահոդ ստորագրություններ հավաքում, երբ մարդկանց առաջարկում են ստորագրել մի բանի համար իսկ ստորագրությունները ներկայացնում են մեկ այլ բանի համար: Ճղճիմ են”,-նկատեց Ամիրխանյանը:

Ներկայացված մեղադրանքին, թե երիտասարդները չգիտեն անգամ միության տեղը Ամիրխանյանը ասաց. “Դետեկտիվ մի փնտրեք այնտեղ, որտեղ միայն մաքուր պարզ ջուր է բաժակի մեջ”:

Հարցին, թե ինչպես եք գնահատում ձեր վերընտրվելու հնարավորությունը, կոմպոզիտորների միության նախագահը պատասխանեց.”Բացարձակ չեմ քննարկում ես կարող եմ առաջարկվել, կարող եմ և չառաջարկվել: Իմ նպատակը միության նախագահ լինելը չէ, իմ նպատակը միության բարգավաճելն է, որպեսզի միությունը կարողանա ապրել: Հակառակ դեպքում ես իմ երաժշտությունը ունեմ և կգնամ համերգներ տալու”:

 

Նիստի ընթացքում պարզ դարձավ, որ ընտրությունները կլինեն վաղը: Այսօր մինչև ժամը 7-ը կլինեն քննարկումներ ու հաշվետվություններ: Վաղը աշխատանքները կշարունակվեն Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային դահլիճում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ