ՀՀՇ-ն՝ համագումար, ՀԱԿ-ը՝ նիստ

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նիստում Կոնգրեսի` Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է տարածքային կառույցների ձեւավորման ընթացքը: Այսօրվա դրությամբ ձեւավորված են 5 գրասենյակներ Երեւանում եւ 20 տարածքային կառույցներ մարզերում, եւ այդ գործընթացը շարունակվում է: Քննարկվել է նաեւ Կոնգրեսի տարածքային գրասենյակները Կոնգրեսի` ԱԺ խմբակցության պատգամավորների ընդունելության համար կիրառելու խնդիրը:
Կոնգրեսի երիտասարդական միության համագումարի կազմակերպչական խմբի ներկայացուցիչ Եվա Թովմասյանը ներկայացրել է առաջիկա համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Վարչությունը լսել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հաղորդումը Եվրոպայի լբերալների դաշինքի` նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում կայանալիք համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:
Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ԱԺ խմբակցության գործունեությունը եւ առաջիկա անելիքները` կապված օրինագծերի, կառավարությանն ուղղվող հարցապնդումների հետ:
Կոնգրեսի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը ներկայացրել է Կոնգրեսի` առաջիկա օրերին Կառավարությանն ուղղվելիք հարցապնդման մանրամասները: Անդրադարձ է եղել նաեւ 2041թ. ՀՀ պետական բյուջեի նախագծին:
Հ.Գ. Հիշեցնենք, որ այս պահին Կոնգրես հյուրանոցում ընթանում է ՀՀՇ վերակազմավորման առաջին համագումարը: