09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Մահացել է ԵԺԿ նախագահը

Այսօր 77 տարեկան հասակում վախճանվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը: Մահվանից երկու օր առաջ նա  կուսակցության ղեկավարի իր պարտականությունները լիազորել էր Ժոզեֆ Դուլին: Մարթենսը Բելգիայի կառավարությունը ղեկավարել է 1979-1992թթ., իսկ 1976-ին եղել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադիրների շարքում: Հարկ է նշել, որ Հայաստանից ԵԺԿ անդամ են ՀՀԿ-ն, “Ժառանգությունը” եւ “Օրինաց երկիրը”: Պարոն Մարթենսը […]

Կադրային փոփոխությունների սպասեք ամեն պահի

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը ազատվել է աշխատանքից: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Նա նշեց, որ Փիլոյանը սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Հարցին, թե դատախազությունում շարունակվելու են կադրային փոփոխությունները, նա պատասխանեց. ”Կադրային փոփոխություններն այնպիսի բան են, որ միշտ էլ […]

Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության համար այլ հարթակ է պետք փնտրել. դեսպան

Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, անդրադառնալով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության շրջանակներում եղել եւ մնում է որպես Եվրամիության գործընկեր:  Դեսպանի խոսքով` Հայաստանը բանակցությունների ընթացքում հասել էր նրան, որ պատրաստ էր նախաստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, սակայն սեպտեմբերի սկզբին Հայաստանը որոշեց միանալ ՄՄ-ին, որը […]

Պակիստանցի աղջիկը դարձել է Սախարովի անվան մրցանակակիր

Պակիստանցի 16-ամյա Մալալա Յուսուֆզան դարձել է 2013 թվականի Սախարովի անվան մրցանակի դափնեկիր՝ “Մտքի ազատության համար”, փոխանցում է РИАНовости-ն:  Մալալայի  վրա անցած տարվա հոկտեմբերին կրակել էին “Թալիբան” շարժման գրոհայինները: Սեպտեմբերի վերջին Հարվարդի համալսարանն էլ աղջկան “Տարվա հումանիստ” կոչմանն է արժանացրել:

Սերժ Սարգսյանը շատ ուշացրեց /վիդեո/

”Ես նման անպատասխանատու հայտարարություններ չեմ լսել և դա լուրջ չեմ ընդունում: Սերժ Սարգսյանը վախկոտներից չի, որ վախենար ու ինչ-որ զիջումի գնար: Նայեք Սերժ Սարգսյանի անցած ուղին ու կտեսնեք. այն մարդը ռազմավարության նախագահ է եղել, հաղթել է, պատերազմի է  մասնակցել”,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` ի պատասխան […]

ԵԱՀԿ-ն խախտումներ է արձանագրել Ադրբեջանի նախագահական ընտրություններին

ԵԱՀԿ դիտորդները նախօրեին տեղի ունեցած Ադրբեջանի նախագահական ընտրություններին թերություններ են նկատել:  Հատկապես նշվել է մրցապայքարի մասնակիցների անհավասար հնարավորությունները, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Հարկ է նշել, որ ընտրական գործընթացին հետեւել է ավելի քան արտասահմանից ավելի քան 1200 դիտորդ:

Աշոտ Նավասարդյանի կինը հորդորեց պատվի առնել /վիդեո/

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր` հոկտեմբերի 10-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ամենամյա կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Յուրաքանչյուր ամիս՝ մեկ տարի ժամկետով նրանք կստանան 25 հազարական դրամ կրթաթոշակ: Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների եւ բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջեւ անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, […]

Ումից փող ուզեն չդժգոհի/վիդեո/

Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի և ”Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծերում նախատեսվում են այնպիսի փոփոխություններ, որոնք Փաստաբանների պալատի անդամների սրտով չեն: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Այսօր ՝  կառավարության նիստից հետո թեմային անդրադարձավ Արդարադատության […]

Կարող է ստորագրվել այնպիսի փաստաթուղթ, որը դեռ չկա

”Հայաստանը փորձում է գտնել Եվրոպայի հետ համագործակցության, փորձում է գտնել հնարավոր ֆորմատ, Եվրոպայում էլ փորձում են հասկանալ, թե ինչ ֆորմատով կարող են առաջիկայում համագործակցել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Կովկաս” ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:   Նա նշեց, որ անիմաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը առանց դրա տնտեսական հատվածի: Սակայն այժմ քննարկումները շարունակվում են, և Հայաստանը նոյեմբերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված