26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը շատ ուշացրեց /վիդեո/

”Ես նման անպատասխանատու հայտարարություններ չեմ լսել և դա լուրջ չեմ ընդունում: Սերժ Սարգսյանը վախկոտներից չի, որ վախենար ու ինչ-որ զիջումի գնար: Նայեք Սերժ Սարգսյանի անցած ուղին ու կտեսնեք. այն մարդը ռազմավարության նախագահ է եղել, հաղթել է, պատերազմի է  մասնակցել”,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` ի պատասխան հարցի, թե համամիտ է այն տեսակետների հետ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճնշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս որոշում կայացնի անդամագրվելու Մաքսային միությանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու մի գիշերում որոշվեց մտնել Մաքսային միություն, Աբրահամյանն արձագանքեց. ”Մի գիշերում դուք եք որոշել: Սերժ Սարգսյանը մի գիշերում չի որոշել: Քանի որ դուք պատմություն չգիտեք, չեք կարդում թերթեր, չեք հետևում, որ Սերժ Սարգսյանի հանձնախումբը երեք տարի “Եվրազիա” խմբի հետ դիտորդի դերում է եղել, երեք տարի նայել են, ուսումնասիրել են:

Եթե կարդացել եք իմ հոդվածը, կտեսնեք, որ հակառակն եմ ասում` Սերժ Սարգսանը շատ ուշացրեց պատասխանը տալու և արդարացնում եմ` ինչու ուշացրեց, որովհետև երկար ուսումնասիրում էր, երկար նայում էր, թե որն է իր երկրի շահը: Ու Սերժ Սարգսյանը իր երկրի շահը հանձնողներից չի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ