14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Աշոտ Նավասարդյանի կինը հորդորեց պատվի առնել /վիդեո/

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր` հոկտեմբերի 10-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ամենամյա կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Յուրաքանչյուր ամիս՝ մեկ տարի ժամկետով նրանք կստանան 25 հազարական դրամ կրթաթոշակ:

Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների եւ բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջեւ անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի եւ Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։

Այս տարի մրցանակներ ստացան Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Նոբլերտ Նազարյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Գրիգոր Կորկոտյանը, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Վահագն Գրիգորյանը եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող Գեւորգ Հարությունյանը: 

Մրցանակակիրներին համապատասխան հավաստագրերը հանձնեցին Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի այրի Հասմիկ Նավասրադյանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա շեշտեց, որ միջոցառումը քաղաքական բնույթ չի կրում. թե Գարեգին Նժդեհը, թե Անդրանիկ Մարգարյանը, թե Վազգեն Սարգսյանը, թե Աշոտ Նավասարդյանը Հայաստանի հանրապետական կուսակցության սեփականությունը չեն, նրանք վեր են նեղանձական, խմբակային սահմաններից եւ պատկանում են ողջ ժողովրդին։

Կարեն Ավագյանը հույս հայտնեց, որ հետագա տարիներին գերազանց առաջադիմությամբ ուսանողների թիվն այնքան շատ կլինի, որ դժվարություն կառաջանա ընտրության հարցում: 

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ ինքը որպես պաշտոնյա չի եկել, այլ որպես Անդրանիկ Մարգարյանի որդի, որպես հանրապետական:Նավասարդյանի տիկինը` Հասմիկ Նավասարդյանը, ավագ լեյտենանտից պահանջեց պատվի առնել:

Թե ինչու դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ