09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Մուտքի այցագրի ռեժիմը հեշտացվել է

Երեկ Եվրախորհրդարանը Բրյուսելում կայացած լիա­գումար նստաշրջանի շրջա­նակներում հաստատել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ մուտքի այցագրի ռեժիմի հեշտացման համա­ձայնագիրը: “Մուտքի այցագ­րի հեշտացումը կօգնի նոր շունչ հաղորդել համագոր­ծակցությանը, մասնավորա­պես’ կբարձրացնի քաղաքացիների տեղաշարժվելու հնա­րավորությունը”, – ասվում է փաստաթղթում: 

Կտրել է կնոջ կոկորդը ՛՛այլ տղամարդու՛՛ համար

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, երեկ՝ հոկտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունեցած դանակահարության պատճառը խանդն է եղել: Վանաձորի Բանգլադեշ թաղամաս տանող ճանապարհին  ամուսինը, վիճաբանելով կնոջ հետ, դանակի մի քանի հարված է հասցրել՝ ծակելով կնոջ կոկորդը: Վերջինիս վիրահատել են: Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ ժամանակ ամուսինը հետեւել է կնոջը եւ պարզել, որ բացի իրենից, այլ տղամարդ ունի: Սա էլ հաշվեհարդարի […]

Հնարավոր է Պուտինը գա

Հայաստանում գտնվող ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից լրագրողները հետարքրքվեցին, թե ճիշտ են այն լուրերը, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: ՛՛Այո, իհարկե, հնարավոր է՝ գա, ինչու ոչ: Ես կարծում եմ, որ հնարավոր է՛՛,-պատասխանեց Արա Աբրահամյանը: 

Վարչապետը դրական գնահատեց

Այսօր կառավարության հերթական նիստում Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կառավարությանը ներկայացրեց Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշումը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  ասաց, որ սա  բավականին երկար ժամանակ սպասաված հայեցակարգ է, որը քննարկվել է նաև մասնավոր հատվածի հետ, ինչպես նաև ՀՅԴ-ն է քննարկում կազմակերպել այս հարցի շուրջ: “Այսօր մենք այս հայեցակարգին տալիս […]

Հայաստանը երրորդն է

Արևելյան գործընկերության երկրների թվում ԶԼՄ-ների ազատության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը: Առաջին տեղում Վրաստանն է, երկրորդը` Մոլդովան: Սրանք Արեւելյան գործընկերության քա­ղաքացիական ֆորումի հետազոտության արդյունքներն են: Հետազոտությունը ֆինան­սավորվել է Եվրամիության կողմից: Այն ներառում է ընթացիկ տարվա մարտից հունիս ընկած ժա­մանակահատվածը: Գնահատվել է միայն խոսքի ազատության մակարդակը, ոչ թե լրագրության որակը:  

“Ես բիզնեսով չեմ զբաղվում, ապրելու եմ աշխատավարձով”.Արարատի մարզպետ/վիդեո/

Հերթական պաշտոնյան՝ ով սեփական բիզնես ունենալուց հետո պատրաստվում է ապրել աշխատավարձով Արարատի նորանշանակ մարզպետ նախկին գյուղատնտեսության նախարար և ՀՅԴ պատգամավոր Արամայիս Գրիգորյանն է.”Ես այժմ որևէ բիզնեսով չեմ զբաղվում, բնականաբար անցնելով պետական աշխատանքի պատրաստվում եմ զբաղվել միայն իմ աշխատավարձով: Սեփականատեր եղել եմ”,-մարզպետ նշանակվելուց րոպեներ հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արամայիս Գրիգորյանը նշեց, որ ոգևորությամբ է ստանձնում նոր […]

Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է չեղյալ համարել ընտրության արդյունքները

Ադրբեջանում նախագահի թեկնածու, ընդդիմադիր Ջամիլ Հասանլին, ով նախօրեին նախագահական ընտրություններում մոտ 6 տոկոս ձայն էր հավաքել, Այսօր Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախօրեին տեղի ունեցած ընտրությունները համարում է լիովին ապօրինի, քանի որ քվեարկության ընթացքում կոպիտն խախտումներ եւ կեղծիքներ են տեղի ունեցել, տեղեկացնում է apa.az-ը: Ընդդիմադիր գործիչը Ալիեւին մեղադրել է իշխանությունը զավթելու մեջ՝ դա […]

Երրորդ ՛՛ոչ ոքին՛՛

Բիլբաոյում շարունակվող ՛՛Մեծ սաղավարտի՛՛ խաղարկության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել: Այս անգամ մրցակիցը անգլիացի Մայքլ Ադամսն էր: Կողմերը 40-րդ քայլից հետո համաձայնվել են ոչ ոքի արդյունքին: Տուրի մյուս խաղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Երրորդ տուրից հետո Ադամսը վաստակել է 5 միավոր եւ գլխավորում է […]

Ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի. Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ, 9-րդ զանգվածների և հարակից  տարածքների ջրամատակարարումը: Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 19, 21, 23, 25, 27, 29, 31 շենքերի, Կարապետյան փողոցի և հարակից տարածքներիջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   ՛՛Երևան Ջուր՛՛ ՓԲԸ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված