18 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Ես բիզնեսով չեմ զբաղվում, ապրելու եմ աշխատավարձով”.Արարատի մարզպետ/վիդեո/

Հերթական պաշտոնյան՝ ով սեփական բիզնես ունենալուց հետո պատրաստվում է ապրել աշխատավարձով Արարատի նորանշանակ մարզպետ նախկին գյուղատնտեսության նախարար և ՀՅԴ պատգամավոր Արամայիս Գրիգորյանն է.”Ես այժմ որևէ բիզնեսով չեմ զբաղվում, բնականաբար անցնելով պետական աշխատանքի պատրաստվում եմ զբաղվել միայն իմ աշխատավարձով: Սեփականատեր եղել եմ”,-մարզպետ նշանակվելուց րոպեներ հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արամայիս Գրիգորյանը նշեց, որ ոգևորությամբ է ստանձնում նոր պաշտոնը:

 Ինչ վերաբերվում է ՀՅԴ անդամ լինելուն նա տեղեկացրեց, որ արդեն 2 տարի ինքը կուսակցության շարքերում չէ.”Ես եղել եմ ՀՀ նախագահի թիմի մեջ, բնականաբար ես նախագահի կողմը պիտի կարողանայի ապահովել:ՀՅԴ կուսակցության անդամների մեջ ես ունեմ շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ հարաբերությունները շատ լավ են”,-նկատեց մարզպետը:

Նորանշանակ մարզպետը կարծիք հայտնեց նաև նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի մասին, ինչպես նաև խոսեց առաջիկա կադրային փոփոխությունների և ծրագրերի մասին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ