09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը

Տեղի է ունեցել Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների առաջին փուլով վերաբնակեցման հետ կապված հերթական քննարկումը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հրավիրել է հերթական հանդիպում-քննարկումը 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են այն բնակիչները, ովքեր դեմ էին արտահայտվել  հարկի ընտրությունը վիճակահանությամբ կատարելով խնդրի փուլային լուծմանը: Քաղաքապետարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած նախորդ հանդիպման ժամանակ վերոնշյալ հասցեի […]

Վարչապետին փախցրել են

Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին փախցրել են զինված մարդիկ, փոխանցում է Reuters-ը: Ականատեսների վկայությամբ` վարչապետին իր գրասենյակից հանել են եւ տարել մեքենայով: Առեւանգման համար դեռ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, որեւէ պահանջ առայժմ չի ներկայացվել:

Բերեզովսկին պատրաստ է, Մանուչարյանին չեն հրավիրել

Հոկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Բուլղարիա խաղից առաջ հանդիպման վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: ՛՛Այս անգամ հավաքին հրավիրել էինք 20 ֆուտբոլիստների, չկար միայն Մասիս Ոսկանյանը: Կառլեն Մկրտչյանը ճիշտ է, քիչ է խաղում , բայց նրա ֆունկցիոնալ վիճակը գնահատում եմ բավարար: Ինչ վերաբերվում է Ռոման […]

Բոլորս պոտենցիալ հոգեկան հիվանդ ենք

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա նպատակն այն է, որպեսզի հոգեկան հիվանդների քանակը կրճատվի, հիվանդների վիճակն էլ բարելավվի: Աշխարհում մոտ կես միլիարդ մարդ տառապում է հոգեկան տարբեր հիվանդություններից, այսինքն` յուրաքանչյուր 14-րդը, անկախ մասնագիտությունից, հոգեկան խնդիրներ ունի: Այս մասին այսօր “Հենարան’’ մամուլի ակումբում ասաց նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանը:  Նա նշեց նաեւ, որ նեւրոզ բոլորը վաղ […]

Հետապնդել են

Նախախորհրդարանի քարտուղարության  հաղորդագրությունը Երեկ` ս. թ. հոկտեմբերի 9-ի կեսգիշերին անձնական օգտագործման ավտոմեքենայով  Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի  գրասենյակից տուն վերադառնալիս հետևել ու հետապնդել են Նախախորհրդարանի  քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին: Հետապնդողները եղել են ԲՄՎ մակնիշի  արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU: Դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի  տան շրջակա տարածքում` Երևանի Զեյթուն  թաղամասում: Հետապնդումը տևել է շուրջ կես  ժամ` 23:40-ից մինչև 00:10: Նույն օրը` ժամը […]

Ես պատվիրակության բարի ղեկավար չեմ. Դավիթ Հարությունյան

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչպես է ստացվել, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի փոխարեն ՛՛Ժառանգական՛՛ Զարուհի Փոստանջյանն է հարց ուղղել նախագահ Սերժ Սարգսյանին: ՛՛Ես կարծում եմ՝ բազմաթիվ խոսակցությունները բխում են այն հանգամանքից, որ ծանոթ չեն կանոնակարգին ու ավանդույթներին: Կա մշտական ու փոխարինող կազմ: Սա չի նշանակում, որ փոխարինողը անդամ չի: Նրանք կարող են […]

Պաշտոն ՀՅԴ-ին. Արարատը նոր մարզպետ ունի

Կառավարության այսօրվա նիստում Արարատի մարզպետ նշանակվեց գյուղատնտեսության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր /ՀՅԴ համամասնական ցուցակի 8-րդ համարն էր-հեղ./ Արամայիս Գրիգորյանը: Վարչապետը շնորհավորեց նրան և ցանկացավ աշխատանքային բեղմնավոր գործնեություն: Արամայիս Գրիգորյանը  Հիշեցնենք, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Մտորումներ

Որևէ երկրի արտաքին քաղաքականությունը մեծամասամբ տվյալ երկրի դիվանագետների և  ի պաշտոնե արտաքին քաղաքականությանն առնչվող անձանց գործունեության ոլորտն է: Եվ երբ արտաքին քաղաքականությունից սկսում են խոսել ոչ թե դիվանագետներն, այլ այդ ոլորտից նույնիսկ չնչին գաղափար չունեցող ՛՛ՀՐԱՊԱՐԱԿախոսները՛՛, թղթին հանձնածը, այն էլ խմբագրականը, ստացվում է ոչ թե հոդված կամ վերլուծություն, այլ սևով սպիտակի վրա արված խզբզանք: Երբ վերոնշյալ ՛՛ոչ դիվանագետները՛՛ սկսում են գրել ասենք հայ-թուրքական հարաբերություններում մեր դիվանագիտության ՛՛խայտառակ ձախողման՛՛ և ՛՛մինչֆուտբոլային մակարդակում՛՛ […]

Նախագահի պատասխանը գոհացրել է

՛՛Խոսքի ազատ արտահայտվելու իրավունքը կարևոր իարվունքներից մեկն է, բայց չի կարելի մոռանալ, որ այն ունի սահմանափակումներ՛՛,-այսօր ասուլիսում ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցի վերաբերյալ նման տեսակետ հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան  պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նման հարցը, ըստ Դավիթ Հարությունյանի՝ գրեթե աննախադեպ էր ԵԽԽՎ-ում, քանի որ քիչ քաղաքական գործիչներ կան, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված