Բերեզովսկին պատրաստ է, Մանուչարյանին չեն հրավիրել
Հոկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Բուլղարիա խաղից առաջ հանդիպման վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
՛՛Այս անգամ հավաքին հրավիրել էինք 20 ֆուտբոլիստների, չկար միայն Մասիս Ոսկանյանը: Կառլեն Մկրտչյանը ճիշտ է, քիչ է խաղում , բայց նրա ֆունկցիոնալ վիճակը գնահատում եմ բավարար: Ինչ վերաբերվում է Ռոման Բերեզովսկուն, ապա հավաքի առաջին օրերին նա պատրաստ չէր, բայց երեկվա մարզումից հետո երեւաց, որ նա 100% պատրաստ է խաղին:
Էդգար Մանուչարյանը չի հրավիրվում հավաքական, քանի որ նա ցույց չի տալիս իր պոտենցիալը: Ես դիտում եմ նրա խաղերը, գիտեմ, որ նա ավելի լավ ֆուտբոլիստ է եւ հավաքական հրավիրվելու համար պետք է իր ողջ պոտենցիալը ցույց տա:
Ես ուշադրություն չեմ դարձնում ռեւանշիստական մտածողությանը: Մենք պայքարելու փոքր շանս ունենք եւ պետք է օգտագործենք: Մեզ հաղթանակ է պետք, քանի որ կարեւոր նշանակություն ունի վարկանիշը: Մենք մի զամբյուղ վերեւ ենք բարձրացել, բայց հնարավորություն ունենք հայտնվելու նաեւ 3-րդ զամբյուղում, ուստի հաղթանակը կարեւորում եմ: Բացի այդ, սա պաշտոնական հանդիպում է:
Բուլղարացիները խաղում են գրեթե առանց կորուստների, ունեն ագրեսիվ մարտավարություն եւ իրենց մարտավարությունը չեն փոխում:
Կարեւորում եմ արագ գոլը: Դա նշանակութկյուն ունի յուրաքանչյուր թիմի համար:
Սոֆիայում մենք պարտվեցինք, կար կարգապահության պակաս, բայց հիմա գլխավորը սադրանքների չգնանք: Կարեւոր խաղի վրա կենտրոնանալն է՛՛,- ասել է Վարդան Մինասյանը: