05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ումից փող ուզեն չդժգոհի/վիդեո/

Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի և ”Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծերում նախատեսվում են այնպիսի փոփոխություններ, որոնք Փաստաբանների պալատի անդամների սրտով չեն: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Այսօր ՝  կառավարության նիստից հետո թեմային անդրադարձավ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

“Դժգոհությունը պայմանավորված նրանով, որ նախագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր փաստաբան  հինգ հազար դրամ վճարի, կարծես թե տեղին է, որովհետև դուք աշխարհում որևէ երկիր չեք գտնի, որտեղ որևէ մեկից ավելի շատ փող ուզեն ու ինքը չդժգոհի, սակայն դա ինձ համար հասկանալի է, քանի որ այդ գումարները միտված են իրավաբանական օգնություն ցուցաբերելուն”,-նկատեց նախարարը:

Հրայր Թովմասյանի ճեպազրույցը ամբողջությամբ  Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ