02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության համար այլ հարթակ է պետք փնտրել. դեսպան

Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, անդրադառնալով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության շրջանակներում եղել եւ մնում է որպես Եվրամիության գործընկեր: 

Դեսպանի խոսքով` Հայաստանը բանակցությունների ընթացքում հասել էր նրան, որ պատրաստ էր նախաստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, սակայն սեպտեմբերի սկզբին Հայաստանը որոշեց միանալ ՄՄ-ին, որը այլ բան է իրենից ներկայացնում, եւ ասոցացումը նախկին առաջարկված ձեւով այս պահին հնարավոր չէ:

“Այս պահին մենք պետք է այլ հարթակ փնտրել Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության համար: Հայաստանը կարեւոր գործընկեր է Եվրամիության համար եւ կշարունակի այդպիսին մնալ”,- ասել է Ռաչինսկին:

Անդրադառնալով հայ-լեհական հարաբերություններին` դեսպանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները գերազանց են. “Խնդրում եմ չկասկածել, որ Լեհաստանը մնալու է Եվրամիության հետ Հայաստանի դեսպանը”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ