01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2013

Սերժ Սարգսյանը ոչ առաջինն է, ոչ վերջինը

Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ստրասբուրգ: Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում նախատեսվում է ՀՀ նախագահի ելույթը: Փորձագետները կարեւորում են այս ելույթն ու դրան հաջորդող հարցադրումները, քանի որ սեպտեմբերի 3-ի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության որոշման մասին հայտարարությունից հետո սա Սերժ Սարգսյանի առաջին այցն է Եվրոպա:  Առայժմ Ստրասբուրգից ՀՀ նախագահի այցի վերաբերյալ պաշտոնական որեւէ տեղեկատվություն չի ստացվել: Մինչ […]

Կարող են սահմանվել կրթության որակի ապահովման լրացուցիչ պահանջներ. Արմեն Աշոտյան

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման հնարավորություններին ու առկա խնդիրներին: Անդրադառնալով Հայաստանում գերմաներենի՝ որպես օտար լեզվի ուսուցման խորացմանը՝ գերմանական կողմը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է մի շարք առաջարկներ, մասնավորապես ընդգծելով բարձրագույն ուսումնական հաստատությունների […]

Նոր փուլ ենք թեւակոխում

՛՛Քաղաքկիրթ պետությունում համաներումն ունի մարդասիրական, սոցիալական, իրավաքաղաքական կարևոր նշանակություն, որը միտված է հասարակության մեջ համերաշխության, հանդուրժողականության  ամրապնդմանը, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը՛՛,-այսօր արտահերթ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ նախագահի այս առաջարկությունը, ինչը հասարակության կողմից սպասելի քայլ է: ՛՛Մեր քաղաքական գնահատականը համաներմանը միանշանակ դրական է: Եվ մենք ողջունում ենք այն քայլը, որ […]

Համաներման արդյունքում ազատ կարձակվի մոտ 500 հոգի

Սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց համաներման սոցիալ-հասարակական հետևանքները թեմայով: ՛՛Երկիր կա որտեղ դատավորն է, որոշում, թե տվյալ արարքը որքանով է պարտվում: Որոշ հանցանքների համար 200-300 տարի պատժաչափ է սահմանվում: Սա պատահական չի արվում հաստատ, սակայն Հայաստանում դատական համակարգերը ռացիոնալ չեն, հիմնավոր չեն, կյանքից բավականին հեռու են: Հազարավոր դեպքեր կան, երբ մարդասպանը […]

Համաներման քվեարկությունը հետաձգվեց

՛՛ Ոչ մի համաներում չի գալիս՝ ուղղելու այն հնարավոր սխալները, որոնք կարող է դատական իշխանությունը թույլ տված լինել՛՛,-այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով՝ համաներման նպատակն այլ է: Այն արդարադատություն իրականացնող ակտ չէ, ուստի նպատակահարմար չէ քննարկումներ իրականացնել այս առումով: ՛՛Այս գործընթացում հրապարակայնության աստիճանը մի քանի անգամ ավել է […]

Կոստանյանին ՛՛Հանրապետականնե՞րն՛՛ են դեմ եղել

՛՛Այդ ինֆորմացիան չգիտեմ,  իրենցից պետք է հարցնեք: Ելույթներից պարզ դարձավ, որոնք հիմնականում իշխանություններին քննադատում էին, նաև զազրախոսում էին, բայց անձի նկատմամբ վերաբերմունքի դրսևորում էր, դա կապված է անձի ընտրություններից, այդտեղ քաղաքական բան չեմ տեսնում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի քվեարկության ժամանակ արձանագրված միջադեպին: Հիշեցնենք, Կոստանյանին […]

Երբ ազատ կարձակվեն համաներվողները

Ազգային ժողովն այս պահին քննարկում է ՀՀ նախագահի կողմից համաներում հայտարարելու վերաբերյալ առաջարկը: Ըստ Աժ կանոնակարգ օրենքի 90 հոդվածի 7-րդ կետի, Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում եւ հրապարակում է 24 ժամում ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: Քանի որ այլ ժամկետ սահմանված չէ, նշանակում է, 24 ժամվա ընթացքում որոշման հրապարակումից անմիջապես հետո համաներումը գործողության մեջ կմտնի: Այսպիսով, ամաներմամբ ազատ արձակվողներն անմիջապես կարող են ազատության մեջ հայտնվել: Համաներումն ուժի մեջ կլինի   մինչեւ  2013 թվականի դեկտեմբերի 31-ը :

Իրաքում զինվորական ուղղաթիռ է վթարվել

Իրաքում զինվորական ուղղաթիռը վայր է ընկել, ինչի արդյունքում ուղղաթիռի ողջ անձնակազմը զոհվել է, տեղեկացնում է РИА Новости-ն: Նախնական տվյալներով` անձնակազմի   բոլոր անդամները   իրանցի   զինվորականներ են եղել: Պատահարի մանրամասները ճշտվում են:   

Եղանակը կտրուկ կցրտի

Հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-6-ին` լեռնային շրջաններում թաց ձյուն: Քամին հարավ-արևմտյան 1-6 մ/վրկ, 3-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ին հատկապես ցերեկը կնվազի 12-15 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի