01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2013

Ավանում կդադարեցվի ջրամատակարարումը

“Երևան Ջուր” ՓԲԸ-ից տեղեկացնում են. “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ թաղամասի I միկրոշրջանի 1/1, 1/2, 1/3, 1/4, 2/1, 2/2. 2/3, 3/1, 3/2, 3/3, 3/8, 3/12, 2/5, 2/8, 3/5, 3/6, 4, 4/1, II միկրոշրջանի 1/7, 1/8, 1/9, […]

ԱԺ փոխնախագահն ընդունեց Իրաքի եզդիների պատվիրակությանը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 2-ին ընդունեց Իրաքի Հանրապետությունից եւ Քուրդիստանի Ինքնավար Հանրապետությունից ժամանած եզդիների պատվիրակությանը, որի կազմում էին Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության պատգամավոր Միր Հազըմ Թահսին Սայիդը, Իրաքի քաղաքացիական հասարակության կապերի նախարար դոկտոր Մամո Օթլանը, Քուրդիստանի գյուղնախարար Ջեմիլ Սլեման Հայդարը, Քուրդիստանի վարչապետի խորհրդական Միրզա Հասան Ալին, փաստաբան Քերիմ Սլեմանը, հոգեւորական Իդո Հաջին եւ «Միրզա Շանգալ» […]

Սամվել Նիկոյանը նախընտրում է Ասոցացման համաձայնագիրը, սակայն որոշիչ համարում է նախագահի դիրքորոշումը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է. ՀՀ ԱԺ “Հանրապետական” խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, պատասխանելով “կո՞ղմ եք Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, թե ոչ”,-հարցին  գրում է. “Տեղեկացնում եմ Ձեզ, որ ես բազմիցս արտահայտել եմ իմ տեսակետը և Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին դիտելով Մեդիա Կենտրոն  հաղորդման ՛՛Մաքսային միություն՛՛ թեմայով բանավեճը, ինչպես նաև կարդալ 168 ժամ թերթի #2013-09-14 […]

Վազգեն Խաչիկյանն ազա՞տ կարձակվի /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում Henaran.am-ը ՀՀ արդարադատության նախարարից հետաքրքրվեց` արդյոք համաներումը կկիրառվի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի վրա, ինչին նախարարն արձագանքեց. ՛՛Եթե դատավճիռ չկա, չի կարող համաներումն ազդել տվյալ անձի վրա: Համաներումն ազդել, նշանակում է երեք բան. առաջին` անմիջապես ազատում, երկրորդը` եթե իքս պատիժ է սահմանված, […]

Իրենց ընդդիմություն հայտարարած ուժերի կարիքը չունեմ. Փաշինյանը՝ ՀԱԿ-ին

”Ես ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արձանագրում եմ իմ հավատարմությունը համաժողովրդական շարժման իդեաներին ու նպատակներին: Ինչպես ծառայել եմ, այնպես էլ շարունակելու եմ ծառայել այդ նպատակներին”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք երեկվա միջադեպը հենց իր և ՀԱԿ-ի միջև անհամատեղելիության մասին է խոսում: Պատասխանելով մեղադրանքներին, որ […]

Օլիմպիադայի ժամանակ Սոչիում ցույցերը կարգելվեն

Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ցույցերն ու հանրահավաքները, որոնք Օլիմպիադայի հետ կապված չեն, կարգելվեն, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Օլիմպիական խաղերի ընթացքում Սոչիում կարգելվի նաեւ զենքի, ինքնապաշտպանության միջոցների եւ թույլատրված պայթուցիկների վաճառքը:

Երեւանում 8-րդ անգամ անցկացվել է Պարալիմպիկ սպարտակիադա

Երևանի մանկական զբոսայգում տեղի է ունեցել Պարալիմպիկ սպարտակիադայի ամփոփիչ միջոցառումը։ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումն իրականացրել են Պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ։ Մրցումներն անցկացվում են շախմատ, բասկետբոլ, սեղանի թենիս, բազկամարտ մարզաձևերից։ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ Պարալիմպիկ սպարտակիադան քաղաքապետարանի ծրագրային միջոցառումներից է, որի նպատակը սպորտի միջոցով ևս հաշմանդամների՝ հասարակությանն ինտեգրվելուն աջակցելն […]

Այս անգամ առանց անակնկալների

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի առաջին 8 խաղերում գրեթե անակնկալներ չգրանցվեցին: Ե խմբում Լոնդոնի “Չելսին” հյուրընկալվելիս ջախջախեց ռումինական “Ստյաուային”: Գրանցվեց 4 – 0 հաշիվը օգուտ անգլիական ակումբի: Խմբի մյուս խաղում գերմանական “Շալկե 04 -ը” հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ “Բազելի” նկատմամբ եւ սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ֆ խմբում Հենրիխ Մխիթարյանի “Բորուսիան” սեփական […]

Ավստրալացին պայթեցրել է սեփական մեքենան` ֆիլմում հայտնվելու համար

Ավստրալիայի ոստիկանությունը հաղորդել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը պայթեցրել է սեփական ավտոմեքենան, որպեսզի հայտնվի մոտակայքում վավերագրական ֆիլմ նկարահանող խմբի տեսախցիկի օբյեկտիվում, փոխանցում է Газета.Ru-ն: 50-ամյա օրինազանցն անմիջապես ձերբակալվել է,  նրա արյան մեջ ալկոհոլի տոկոսը բավական բարձր է եղել: Պարզվել է, որ տղամարդուն նախկինում էլ մեկ տարով զրկել էին վարորդական իրավունքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի