08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրենց ընդդիմություն հայտարարած ուժերի կարիքը չունեմ. Փաշինյանը՝ ՀԱԿ-ին

”Ես ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արձանագրում եմ իմ հավատարմությունը համաժողովրդական շարժման իդեաներին ու նպատակներին: Ինչպես ծառայել եմ, այնպես էլ շարունակելու եմ ծառայել այդ նպատակներին”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք երեկվա միջադեպը հենց իր և ՀԱԿ-ի միջև անհամատեղելիության մասին է խոսում:

Պատասխանելով մեղադրանքներին, որ ոմանք ասել են, թե Փաշինյանը Նոստրադամուսն էր ու կարողացավ կանխագուշակել այդ ամենը՝ ասաց. ՛՛Տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել. ուղղակի խնդրում եմ արձանագրեք փաստը, դրանից ավել ավելացնելու որևէ բան չունեմ՛՛:

Հարցին, թե ուներ իրավունք լուսանկարել փակ ընտրության քվեաթերթիկը, պատգամավորը պատասխանեց. ՛՛Ես խոսում եմ այն մասին, որ ՀՀ քաղաքական գործիչները պետք է հաշվետու լինեն ՀՀ հանրության առջև ու այն պահին, երբ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որ անհրաժեշտ հաշվետվությունը համոզիչ կերպով տրվի հանրությանը, ես բոլոր նման դեպքերում ձեռնարկում եմ նման միջոցներ՛՛:

Ինչպես է գնահատում տեսակետը, թե իշխանությունները պաշտպանում են ընդդիմությանը, Փաշինյանը նշեց. ՛՛Այն ընդդիմությունը, որն ունի իշխանության պաշտպանության կարիքը, թող օգտվի այդ պաշտպանությունից: Ես որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ իշխանության պաշտպանության կարիքը չունեմ և փառք աստծո, նաև այսօր իրենց ընդդիմություն հայտարարած ուժերի կարիքը չունեմ: Ես ունեմ կարիքը հանրության առջև հաշվետու լինել իմ յուրաքանչյուր գործողության համար. մինչև այժմ պահպանել եմ իմ սկբունքը և համոզված եղեք սրանից հետո էլ կպահպանեմ՛՛,-եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք,  երեկ ԱԺ-ում փակ քվեարկության միջոցով ՀՀ գլխավոր դատախազ դարձավ զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ում դեմ քվեարկեց 3 պատգամավոր, մինչդեռ դահլիճում ներկա ընդդիմադիրները 8-ն էին: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ