23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այս անգամ առանց անակնկալների

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի առաջին 8 խաղերում գրեթե անակնկալներ չգրանցվեցին:

Ե խմբում Լոնդոնի “Չելսին” հյուրընկալվելիս ջախջախեց ռումինական “Ստյաուային”: Գրանցվեց 4 – 0 հաշիվը օգուտ անգլիական ակումբի: Խմբի մյուս խաղում գերմանական “Շալկե 04 -ը” հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ “Բազելի” նկատմամբ եւ սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Ֆ խմբում Հենրիխ Մխիթարյանի “Բորուսիան” սեփական հարկի տակ 3 – 0 հաշվով առավելության հասավ “Մարսելի” նկատմամբ , իսկ Լոնդոնի “Արսենալը” սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց “Նապոլիի” դարպասը:

Գ խմբում մադրիդի “Ատլետիկոն” հյուրընկալվելիս 2 – 1 հաշվով կամային հաղթանակ տարավ պորտուգալական “Պորտուի” նկատմամբ , իսկ “Զենիթն” էլ 10 հոգով չկարողացավ կոտրել “Աուստրայի” դիմադրությունը ՝ 0 – 0 հաշվով:

Հ խմբում “Բարսելոնան” 1 – 0 հաշվով հաղթեց շոթլանդական “Սելթիկին” , իսկ “Միլանը” Ամստերդամում խուսափեց պարտությունից վերջին րոպեին իրացրած 11 մ – ի շնորհիվ , որը նշանակվեց բավականին կասկածելի պայմաններում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ