08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոստանյանին ՛՛Հանրապետականնե՞րն՛՛ են դեմ եղել

՛՛Այդ ինֆորմացիան չգիտեմ,  իրենցից պետք է հարցնեք: Ելույթներից պարզ դարձավ, որոնք հիմնականում իշխանություններին քննադատում էին, նաև զազրախոսում էին, բայց անձի նկատմամբ վերաբերմունքի դրսևորում էր, դա կապված է անձի ընտրություններից, այդտեղ քաղաքական բան չեմ տեսնում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի քվեարկության ժամանակ արձանագրված միջադեպին: Հիշեցնենք, Կոստանյանին երեք հոգի էին ՛՛դեմ՛՛քվեարկել, մինչդեռ 8 ընդդիմադիր պատգամավոր ներկա է եղել քվեարկությանը: 

՛՛Եթե դեմ քվեարկած լինեին, ութ դեմ կունենայինք, ըստ երևույթին վերաբերմունք է անձի նկատմամբ՛՛,-նշեց Սահակյանը:

Փաստորեն, ընդդիմադիրները բացահայտ ստում են, դիտարկմանը Գալուստ Սահակյանն արձագանքեց. ՛՛Մեզանում ձևավորված է, որ ընդդիմություն նշանակում է ՛՛ոչ՛՛: Ամբողջ աշխարհում այդպես ընդդիմություն դիմություն չեն ասում, չկա նման բան, կա քաղաքական մեծամասնություն ու փոքրամասնություն, աշխարհում ընդունված կարգ է: Իսկ մեզ մոտ եթե ընդդիմությունը ՛՛ոչ՛՛ չի ասում, դառնում է դավաճան, այս սկզբունքով են առաջնորդվում՛՛:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը բացառում է, որ ՀՀԿ-ից լինեն դեմ քվեարկած պատգամավորներ: ՛՛Ընդունված կարգ է, եթե որևէ մեկն իր անձնական տարբերվող տեսակետն ունենում է, ես իմանում եմ այդ մասին: Հայտարարել են, որ դեմ է քվեարկելու Ռ. Հակոբյանը և Փաշինյանը, երրորդն էլ Արամ Մանուկյանը ՛՛ջերմ՛՛ խոսեց իշխանութունների մասին, ըստ երևույթին այդ ՛՛ջերմությամբ՛՛ էլ քվեարկած կլինի՛՛: 

Գալուստ Սահակյանը նաև բացառեց տեսակետը, թե քվեարկության հաշվարկը հնարավոր է՝ կեղծվել է, քանի որ հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ևս ընդգրկված է:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ արդյունքների վրա մեծ ազդեցություն չէր լինի, եթե նույնիսկ 13 դեմ լիներ: ՛՛Ուղղակի մենք կողմ ենք մթնոլորտի դրական լինելուն, և այդ պատճառով էլ կոչ արեցի, որ կողմ քվեարկեն: Ըստ երևույթին ինձ լսեցին:

Կարծում եմ շատ հարվածել չի կարելի ընդդիմությանը, պիտի տեղաշարժի հնարավորություն ունենան, ձևավորվեն ու ամրանան՛՛,-նշեց Սահակյանը:

-Այսպես իրենք իրենց ոչնչացնում են,-մեր դիտարկմանը պատասխանեց.

-Նորերը կգան, դաշտը խոպան չի մնա:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ