02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Համաներման արդյունքում ազատ կարձակվի մոտ 500 հոգի

Սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց համաներման սոցիալ-հասարակական հետևանքները թեմայով:

՛՛Երկիր կա որտեղ դատավորն է, որոշում, թե տվյալ արարքը որքանով է պարտվում: Որոշ հանցանքների համար 200-300 տարի պատժաչափ է սահմանվում: Սա պատահական չի արվում հաստատ, սակայն Հայաստանում դատական համակարգերը ռացիոնալ չեն, հիմնավոր չեն, կյանքից բավականին հեռու են: Հազարավոր դեպքեր կան, երբ մարդասպանը մնացել է ազատության մեջ, իսկ նրա փոխարեն դատապարտվել է մեկ ուրիշը՛՛,-նշեց սոցիոլոգը:

Սոցիոլոգը կարծում է սակայն, որ համաներման փաստը պարտադիր պայման է մեր իրականության մեջ և ողջունում է երկրի նախագահի կայացրած որոշումը.՛՛Եթե մեկին նյութական վնաս եմ հասցրել, ապա իմ վեց տարի նստելը այդ վնասը չի վերադարձնի, եթե պատահական վրաերթ է եղել ու մարդը դատվել է, մահացողի կյանքը հետ չի բերվի: Ուրեմն պետք է նման դեպքերում սպասել համաներմանը՛՛:

Ի դեպ, 5-10-ը  տարվա միջակայքում ծանր հանցագործությունների վրա համաներումը շատ քիչ է ազդելու՝ ընդամենը 6  ամիս պատժաչափի կրճատումով: Ընդհանուր առմամբ դուրս են գալու 500 մարդ, հիմնականում թեթև և միջին ծանրության հանցագործությունների մեջ մեղադրվողները: Ցմահ ազատազրկման դատապարտվածների վրա համաներումը չի ազդում: Այս մասին տեղեկացրեց ՛՛Անմեղության հայկական ծրագիր՛՛ ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանը : 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ