01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Համաներման քվեարկությունը հետաձգվեց

՛՛ Ոչ մի համաներում չի գալիս՝ ուղղելու այն հնարավոր սխալները, որոնք կարող է դատական իշխանությունը թույլ տված լինել՛՛,-այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ համաներման նպատակն այլ է: Այն արդարադատություն իրականացնող ակտ չէ, ուստի նպատակահարմար չէ քննարկումներ իրականացնել այս առումով: ՛՛Այս գործընթացում հրապարակայնության աստիճանը մի քանի անգամ ավել է լինելու: Մենք բաց ենք լինելու, ես պատրաստ եմ լսել բոլորին: Հասարակությունից եկող առաջին ազդակները պատգամավորներին են հասու, ուստի պիտի խնդրեմ փոխանցել դրանք: Չարաշահումները պիտի փորձենք զրոյացնել: Կա մի շեմ, որին մենք փորձում ենք հասնել՛՛,- ասաց նախարարը:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ ամենադժվարը սպասելն է: Լինելու է որոշակի վարչարարություն, թղթաբանություն, սակայն ավելորդ դանդաղկոտությունն անգամ, առավել ևս՝ չարաշահումները, լինելու են վերահսկողության ներքո և պատժվելու:

Նախարարն ԱԺ-ին առաջարկեց համաներում կիրառելու մասին որոշման նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով քվեարկությունը հետաձգել մինչև վաղը, երբ այն նախագահի համար ընդունելի տարբերակով կներկայացվի Ազգային ժողովին, նաեւ անդրադարձ կլինի ԱԺ-ում հնչած առաջարկներին: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ